Նախագահ
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻԻՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱԼԻ ՋԱՆԱԹԻԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջանաթիին, ում գլխավորած պատվիրակությունն այս օրերին Երևանում մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար» խորագրով միջազգային կոնֆերանսին: Ընդգծելով, որ հայ և իրանցի բարեկամ ժողովուրդներն իրենց դարավոր պատմության ընթացքում աշխարհին բարձրարժեք հարուստ մշակութային ժառանգություն են ավանդել, և երկու ժողովուրդները... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի նիստի և ՅՈւՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին նվիրված՝ «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար». մշակույթի դերը «ԵՏ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսի պատվիրակությունների ղեկավարներին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և կարևորել նրանց մասնակցությամբ Երևանում այս օրերին անցկացվող մշակութային... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր: Կոտայքի մարզում Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոցի բացման արարողությանը, որին մասնակցել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը, տեղական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարները, համայնքի բնակիչներն ու մարզադպրոցի սաները: Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել նորաբաց մարզական կրթօջախում՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին և մարզումների համար... ավելին →
ՈՒՖԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԵԼՈՒՅԹՈՎ
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ուֆայում մասնակցել է ԲՐԻԿՍ, ԵԱՏՄ և Շանհայան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովին: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Ուֆայում կայացած գագաթնաժողովում Պետությունների և կառավարությունների հարգելի՛ ղեկավարներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Նախ և առաջ, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր... ավելին →
ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովին մասնակցելուց առաջ այցելել է Հայաստանի Ամերիկյան համալսարան: Հանրապետության Նախագահը համալսարանի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել կրթական հաստատությունում, ծանոթացել բուհի ընթացիկ գործունեությանը, ուսումնառության պայմաններին և ծրագրերին: Սերժ Սարգսյանն այցելել է համալսարանի գրադարան, որն սպասարկում է ոչ միայն համալսարանի ուսանողադասախոսական անձնակազմին, այլ բաց է նաև հասարակության... ավելին →
ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ 12-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանի Մեծ դահլիճում մասնակցել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագիրը կրող 12-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: Համաժողովին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հոլոքոստի 70-րդ տարելիցներին, մասնակցում են Ցեղասպանագետների միջազգային... ավելին →