Նախագահ
ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԿՈՐԵԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պակ Նո Փյոկը (նստավայրը` Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Ընդգծելով, որ Հայաստանի և Կորեայի միջև դիվանագիտական հարաբերություների հաստատումից ի վեր երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունն ընթացել է բարեկամական ոգով, Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Եվրոպական ժողովրդական կուսակցության ուսանողական կազմակերպության՝ «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ»-ի խորհրդի անդամներին, ովքեր Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության հրավերով Երևանում մասնակցում են «Կառավարման նոր մոդելների ներդրումը Արևելյան գործընկերության երկրներում» խորագրով հավաքին: Հանրապետության Նախագահը ողջունել է Եվրոպայի ամենամեծ երիտասարդական կազմակերպության... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սյունիքի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: «Ես մի քանի շաբաթ առաջ եմ եղել Սյունիքում և անձամբ ծանոթացել իրականացված աշխատանքներին, մասնավորապես՝ Կապանում և զգացել եմ այն դրական ազդեցությունը, որ այդ աշխատանքներն ունեցել են ինչպես,... ավելին →
ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Յոհաննես Դաուման (նստավայրը` Թբիլիսի): Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Հայ-նիդերլանդական քաղաքական երկխոսության առավել ամրապնդման տեսանկյունից, Սերժ Սարգսյանը կարևորել է բարձր մակարդակի հաճախակի փոխայցերն ու հանդիպումները, որոնք, նրա համոզմամբ, նոր հնարավորություններ կբացեն... ավելին →
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր միջազգային հանրությունն առաջին անգամ պաշտոնապես նշում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը: Մարդկության դեմ գործված ամենածանր հանցագործության կրկնությունն էր, որ հանգեցրեց ցեղասպանություն եզրույթի ստեղծմանն ու դրա հիման վրա 1948 թվականին «Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և դրա պատժի մասին» կոնվենցիայի ընդունմանը. այն նոր՝ իրավական էջ բացեց... ավելին →
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի անդամներին՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար, Հիմնադրամի խորհրդի նախագահ Անտոն Սիլուանովի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցների կառավարիչ, Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին, ովքեր մեր երկրում են գտնվում Երևանում Կայունացման և զարգացման եվրասիական... ավելին →






