Նախագահ
ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը: Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ, ընդգծելով, որ Միացյալ Թագավորության հետ միջպետական կապերի ամրապնդման, փոխգործակցության ընդլայնման և երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու համար առկա են բոլոր նախադրյալները: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը կներդնի... ավելին →
ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԻԵՏՆԱՄԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նգուեն Թհան Շոնը (նստավայրը` Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը և դեսպան Նգուեն Թհան Շոնը քննարկել են հայ-վիետնամական հարաբերությունների հեռանկարին վերաբերող հարցեր՝ այդ համատեքստում կարևորելով բարձր... ավելին →
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆ ՄՈՀԱՄՄԱԴ ՌԵԻՍԻԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման անցած երեք տարիներին հայ-իրանական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար կենսական... ավելին →
ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Մասիս քաղաքի նորակառույց Սուրբ Թադեոս եկեղեցու օծման արարողությանը՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 1991թ.-ին, 2005թ.-ից եկեղեցու շինարարական աշխատանքների պատասխանատվությունը ստանձնել է ազգային բարերար Հրանտ Վարդանյանը, ապա կառուցման աշխատանքները շարունակվել են նրա որդիների կողմից: Եկեղեցու ճարտարապետն է Անահիտ Թարխանյանը: ավելին →
ՆԱԽԱԳԱՀԸ ՉԺՀ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը ՉԺՀ կազմավորման 66-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիեն Ըրլոնգին, դեսպանատան անձնակազմին և ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին: Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին, որում, մասնավորապես, ասված է. ... ավելին →
ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԴԻՋԻԹԵՔ ԷՔՍՊՈ-2015» ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 2-4-ը անցկացվող «ԴիջիԹեք էքսպո-2015» տեխնոլոգիական ցուցահանդես: Հանրապետության Նախագահը շրջել է ավանդական դարձած բարձր տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսի տաղավարներով, որտեղ մասնակից շուրջ 170 ընկերություններ ներկայացրել են իրենց նորարարական առաջարկները՝ հեռահաղորդակցության և ցանցային, համապարփակ ինժեներական, տեխնոլոգիական, ծրագրային, վեբ և այլ լուծումներն ու... ավելին →