Նախագահ
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԽԽՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՈՎ ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂ ԱԼԱՆ ՄԻԼԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցող Ալան Միլին, ով մեր երկիր է ժամանել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում: Նախագահը ողջունել է հյուրին և նշել, որ պարբերաբար անցկացվող նման հանդիպումները հնարավորություն են ընձեռում քննարկելու Հայաստան-Եվրոպայի խորհուրդ բազմաբովանդակ համագործակցությանը վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպայի... ավելին →
ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ Է ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքում ներկա է գտնվել նորակառույց կառավարական վարչական համալիրի բացմանը՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեում, որի շինարարության մեկնարկից՝ 2013թ. ապրիլից ի վեր, Հանրապետության Նախագահը պարբերաբար այցելել և հետևել է աշխատանքների ընթացքին: Համալիրը ներառում է գլխավոր վարչական մասնաշենքը, որտեղ տեղակայված են Արտաքին գործերի, այդ թվում՝ Դիվանագիտական ակադեմիայի, Կրթության և գիտության, Մշակույթի, Սփյուռքի նախարարությունների տարածքները, ինչպես նաև... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վայոց ձորի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: «Վայոց ձորը մեր հանրապետության ամենափոքր մարզերից մեկն է, իսկ բնակչության թվով՝ ամենափոքրը: Բայց սա չի նշանակում, որ մեր ուշադրությունը մարզի նկատմամբ պետք է լինի թերի կամ էլ Վայոց... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գյումրիի քաղաքապետին՝ քննարկելու համար քաղաքի զարգացման ծրագրերը, գերակայություններն ու առաջնահերթ խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ Հանրապետության Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել: «Գյումրիի նկատմամբ մեր վերաբերմունքի մասին Դուք շատ լավ գիտեք: Մեր տնտեսության, ընդհանրապես, մեր երկրի համար ամենածանր պահին քաղաքում բնակարանային շինարարության բազմամիլիարդանոց ծրագիր սկսեցինք իրականացնել, որի արդյունքում հազարավոր մարդիկ... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ի երեկոյան ծավալուն հարցազրույց է տվել հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին՝ պատասխանելով նրանց բազմաթիվ հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են ՀՀ Սահմանադրության փոփոխություններին` դրանց նախաձեռնման անհրաժեշտությանն ու նպատակին, պետության համար այդ փոփոխությունների կարևորությանը, Մայր օրենքի բարեփոխմանը դեմ արտահայտվողների փաստարկներին ու դրանց հիմնավորվածությանը և այլն: Լրագրողները Նախագահից հետաքրքրվել են նաև օրերս իրավապահ... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Գևորգ Ալթունյան , Հայաստանի հանրային հեռուստաընկերություն - Բարի երեկո, պարո՛ն Նախագահ: Թույլ տվեք նախ շնորհակալություն հայտնել այս հանդիպման համար: Երկիրը բավականին կարևոր իրադարձության նախաշեմին է, և, կարծում եմ, բավականին հարցեր կան կուտակված, ու տեղին կլինի այդ հարցերի պատասխաններն ստանալ երկրի ղեկավարից: Նախ՝ ինչո՞ւ հենց հիմա. ինչո՞ւ սահմանադրական փոփոխությունների գործընթացը նախաձեռնվեց հենց հիմա, հենց այս փուլում: Արդյո՞ք կան խնդիրներ, որոնք լուծում է Հանրապետության ղեկավարը՝... ավելին →