Նախագահ
ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱԱՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 85-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մասնակցել է բուհի հիմնադրման 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին, որոնց շրջանակներում ՀԱԱՀ մասնաշենքում բացվել է կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել ժամանակակից սարքավորումներով հագեցած նորաբաց լաբորատորիայում, ծանոթացել դրա հնարավորություններին, լաբորատորիայում նախատեսվող ուսումնասիրությունների շրջանակին: Հանրապետության Նախագահը եղել է նաև ՀԱԱՀ-ում... ավելին →
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԾ «ԳԼԵՆԴԵՅԼ ԱԴՎԵՆՏԻՍՏ» ԿԵՆՏՐՈՆԻ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ-ից Հայաստան ժամանած «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի բարձրակարգ մասնագետներից կազմված խմբին, ովքեր իրենց առաքելության շրջանակներում այս օրերին բժշկական օգնություն են տրամադրում սահմանամերձ Տավուշի մարզի բնակչությանը, նաև իրենց հմտություններով կիսվում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ: Առաքելությունն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցության և «Գլենդեյլ Ադվենտիստ»... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԵԺԿ ՆԱԽԱԳԱՀ ԺՈԶԵՖ ԴՈԼԻ ՀԵՏ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մադրիդում հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Նախագահ Ժոզեֆ Դոլի հետ: Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է Ժոզեֆ Դոլին` ԵԺԿ համագումարում հոկտեմբերի 21–ին կուսակցության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ` հույս հայտնելով, որ պարոն Դոլի ղեկավարությամբ ԵԺԿ-ն՝ որպես Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ուժը, կշարունակի իրականացնել իր առաքելությունը և արդարացնել եվրոպացի ընտրողների... ավելին →
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ
Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մադրիդում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին: Այն վարել է ԵԺԿ Նախագահ Ժոզեֆ Դոլը: Համագումարին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Համագումարի օրակարգի շրջանակներում... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լոռու մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: «Մենք վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ հնարավորություններ ենք ունեցել զրուցելու մարզի սոցիալ-տնտեսական զարգացման առանձին ծրագրերի, խնդիրների մասին, բայց կցանկանայի, որպեսզի այսօր ընդհանրացնենք մեր մոտեցումները, մարզի... ավելին →
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԲ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՍԻՐԻԼ ՄՅՈՒԼԵՐԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ Սիրիլ Մյուլերին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հարավկովկասյան տարածաշրջանի նորանշանակ տնօրեն Մերսի Տեմբոնը: Նախագահը շնորհավորել է նրանց՝ այդ պատասխանատու պաշտոնները ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ աշխատանքում: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ Հայաստանի երկար տարիների համագործակցությունը և կարևորել բանկի դերը մեր... ավելին →