Նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԻԻՀ Նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությանը 15.10.2015

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԻԻՀ Նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությանը

  Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Հայաստանում երբևէ առիթը բաց չեն թողնում խոսելու բարեկամ Իրանի հետ դարերի ընթացքում ձևավորված ջերմ հարաբերությունների մասին, որոնք Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն և պայմանավորված են ինչպես պատմամշակութային ընդհանրություններով, այնպես էլ փոխադարձ տնտեսական... ավելին →

Նախագահն ընդունել է ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովին15.10.2015

Նախագահն ընդունել է ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման գծով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովին, ով ՀԱՊԿ անդամ երկրների գործընկերների և Կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչների հետ Հայաստանում է գտնվում համակարգող խորհրդի 17-րդ նիստին մասնակցելու նպատակով: ... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Սյունիքի մարզ13.10.2015

Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Սյունիքի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը ծանոթացել է Շաքի-Սիսիան-Տոլորս ճանապարհի շինարարության ընթացքին, հանդիպում ունեցել շահառու համայնքների բնակիչների հետ: Վերականգվող ճանապարհը, որի ընդհանուր երկարությունը կազմում է 29.03 կմ, բաղկացած է երկու հատվածից: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 2.5 մլրդ դրամ: Առաջին հատվածի (Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհից մինչև Սիսիան... ավելին →

Նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանին12.10.2015

Նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանին: Նախագահը ողջունել է հյուրին՝ նշելով, թե ուրախ է, որ հանդիպումը կայանում է հենց Հայաստանում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի 31-րդ նիստի շրջանակներում: Ֆրանկոֆոնիայի ղեկավար մարմնի հերթական հանդիպումը մեր երկրում, Հանրապետության Նախագահի խոսքով, առանձնակի նշանակություն ունի Հայաստանի համար, և մեծ պատիվ ու պատասխանատվություն էր հյուրընկալել այդ... ավելին →

Նախագահն ընդունել է ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի 2015թ. կրթական պարգեվներին արժանացած ուսանողներին եվ աշակերտներին12.10.2015

Նախագահն ընդունել է ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի 2015թ. կրթական պարգեվներին արժանացած ուսանողներին եվ աշակերտներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ Նախագահի 2015թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են հուշախորհրդանիշ և դրամական պարգև: Այս տարի ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել... ավելին →

Նախագահն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանին12.10.2015

Նախագահն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանին

  Նախագան Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացման ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցեր՝ այդ գործընթացում մեծապես կարևորելով «Մայքրոսոֆթ»-ի գործունեությունը մեր երկրում, 2006 թվականից ի վեր ընկերության կողմից իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունները: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել... ավելին →