Նախագահ

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ԹԱՖԹՍ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ՖԼԵԹՉԵՐ»-Ի ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴՊՐՈՑԻ ԴԵԿԱՆ ՋԵՅՄՍ ՍԹԱՎՐԻԴԻՍԻՆ ԵՎ «ԹԱՎԻԹՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՍՈ ԹԱՎԻԹ19.11.2015

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ԹԱՖԹՍ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ՖԼԵԹՉԵՐ»-Ի ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴՊՐՈՑԻ ԴԵԿԱՆ ՋԵՅՄՍ ՍԹԱՎՐԻԴԻՍԻՆ ԵՎ «ԹԱՎԻԹՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՍՈ ԹԱՎԻԹ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Թաֆթս» համալսարանի «Ֆլեթչեր»-ի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան, դոկտոր Ջեյմս Ստավրիդիսին և «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանին: Հանդիպմանն անդրադարձ է եղել ամերիկահայ բարերար Ասո Թավիթյանի հիմնած «Թավիթյան» հիմնադրամի և «Ֆլեթչեր»-ի դպրոցի միջև առկա համագործակցությանը, որի շրջանակներում տաղանդավոր հայ երիտասարդները Հայաստանի Հանրապետությունից տարիներ ի վեր... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻ19.11.2015

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻ

ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան պաշտպանական դիրքեր: Նախագահը ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել սահմանային զորամասերում, այցելել պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստականությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել 2-րդ... ավելին →

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐԱՔԻ ԴԵՍՊԱՆ ՂԱԶԻ ՏԱՀԵՐ ԽԱԼԵԴԻՆ18.11.2015

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐԱՔԻ ԴԵՍՊԱՆ ՂԱԶԻ ՏԱՀԵՐ ԽԱԼԵԴԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրաքի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ղազի Տահեր Խալեդին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման տարիներին հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ երկու երկրների հարաբերություններում վերջին տարիներին... ավելին →

Նախագահն ընդունել է Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիայի պատվիրակությանը17.11.2015

Նախագահն ընդունել է Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիայի պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիայի պատվիրակությանը՝ Ֆեդերացիայի նախագահ, Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի խորհրդի անդամ Սվեյն Առնե Հանսենի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Ֆեդերացիայի գործադիր տնօրեն Քրիստիան Միլցը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Ֆեդերացիայի նորանշանակ նախագահը Հայաստան է այցելել՝ ծանոթանալու մեր երկրում աթլետիկա մարզաձևի զարգացման... ավելին →

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱԶԳԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆ ԱՐՏՅՈՄ ՕԳԱՆՈՎԻՆ16.11.2015

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱԶԳԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆ ԱՐՏՅՈՄ ՕԳԱՆՈՎԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ժամանակակից բյուրեղագիտության հիմնադիրներից մեկին՝ հայազգի գիտնական, տեսաբան-բյուրեղագետ, պրոֆեսոր Արտյոմ Օգանովին, ում ստեղծած համակարգչային ծրագրից օգտվում են հարյուրավոր լաբորատորիաներ: Հեղինակավոր գիտնականը Հայաստանում է գտնվում Հանրապետության Նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի հրավերով և այսօր Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում նյութերի նախագծման նորագույն մեթոդների վերաբերյալ... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ԴԱՍԱՐԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԹԻՄԻՆ16.11.2015

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ԴԱՍԱՐԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԹԻՄԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Դասարան» կրթական ծրագրի հիմնադիրներին և նրանց գլխավորությամբ ծրագիրն իրականացնող թիմի անդամներին, ովքեր Հանրապետության Նախագահին ներկայացրել են նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով 2009 թվականից ՀՀ կրթական համակարգում իրագործվող «Դասարան» ծրագիրը, որն այսօր արդեն մեկ ընդհանուր առցանց միջավայրում միավորում է 1495 դպրոց՝ Հայաստանից և Արցախից: Ծրագրի ինտերակտիվ շնորհանդեսն ուղեկցվել է «Դասարան»-ի տարբեր... ավելին →