Նախագահ

ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԵԺԿ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ԵՎՐՈՊԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ»-Ի ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ11.12.2015

ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԵԺԿ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ԵՎՐՈՊԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ»-Ի ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Եվրոպական ժողովրդական կուսակցության ուսանողական կազմակերպության՝ «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ»-ի խորհրդի անդամներին, ովքեր Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության հրավերով Երևանում մասնակցում են «Կառավարման նոր մոդելների ներդրումը Արևելյան գործընկերության երկրներում» խորագրով հավաքին:   Հանրապետության Նախագահը ողջունել է Եվրոպայի ամենամեծ երիտասարդական կազմակերպության... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ11.12.2015

ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սյունիքի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: «Ես մի քանի շաբաթ առաջ եմ եղել Սյունիքում և անձամբ ծանոթացել իրականացված աշխատանքներին, մասնավորապես՝ Կապանում և զգացել եմ այն դրական ազդեցությունը, որ այդ աշխատանքներն ունեցել են ինչպես,... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ10.12.2015

ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ

 Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Յոհաննես Դաուման (նստավայրը` Թբիլիսի): Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Հայ-նիդերլանդական քաղաքական երկխոսության առավել ամրապնդման տեսանկյունից, Սերժ Սարգսյանը կարևորել է բարձր մակարդակի հաճախակի փոխայցերն ու հանդիպումները, որոնք, նրա համոզմամբ, նոր հնարավորություններ կբացեն... ավելին →

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԴ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ09.12.2015

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԴ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր միջազգային հանրությունն առաջին անգամ պաշտոնապես նշում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը: Մարդկության դեմ գործված ամենածանր հանցագործության կրկնությունն էր, որ հանգեցրեց ցեղասպանություն եզրույթի ստեղծմանն ու դրա հիման վրա 1948 թվականին «Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և դրա պատժի մասին» կոնվենցիայի ընդունմանը. այն նոր՝ իրավական էջ բացեց... ավելին →

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ08.12.2015

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի անդամներին՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար, Հիմնադրամի խորհրդի նախագահ Անտոն Սիլուանովի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցների կառավարիչ, Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին, ովքեր մեր երկրում են գտնվում Երևանում Կայունացման և զարգացման եվրասիական... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ Է ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ «ՈՒՇԱՑԱԾ ԼՈՒՍԱՆԿԱՐ» ԱՐՁԱՆԱԽՄԲԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ08.12.2015

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ Է ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ «ՈՒՇԱՑԱԾ ԼՈՒՍԱՆԿԱՐ» ԱՐՁԱՆԱԽՄԲԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Աբովյան փողոցում տարբեր սերունդների երեք վարպետներին՝ դուդուկահարներ Վաչե Հովսեփյանին, Ջիվան Գասպարյանին և Լևոն Մադոյանին նվիրված «Ուշացած լուսանկար» անվանումը կրող արձանախմբի բացման արարողությանը: Արձանախմբի քանդակագործն է Դավիթ Մինասյանը, ճարտարապետը՝ Լևոն Իգիթյանը: ավելին →