Նախագահ
ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՏԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ
ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, հետևել Անդրանիկ Մարգարյանին նվիրված 6-րդ հուշամրցաշարի ընթացքին: Ակադեմիայի կողմից վեցերորդ տարին անընդմեջ անցկացվող հուշամրցաշարը ընթանում է տարիքային խմբերով՝ կարող են մասնակցել մինչև 18 տարեկան պատանիներ և աղջիկներ: Ս.թ. հունվարի 8-ին մեկնարկած հուշամրցաշարը կեզրափակվի հունվարի 16-ին: Բոլոր հաղթողները կպարգևատրվեն մեդալներով, հուշանվերներով և իրավունք կստանան մասնակցելու... ավելին →
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ, ԴԵՍՊԱՆ ՊՅՈՏՐ ՍՎԻՏԱԼՍԿԻԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերին: Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունն ու հարաբերությունների զարգացումը շարունակում են մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իրականացվող... ավելին →
ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ ՄԱՏՈՒՑՎԱԾ ՊԱՏԱՐԱԳԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագին: ավելին →
Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ այսօր այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը: Նախագահը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՄԱՆՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
Սիրելի՛ հայրենակիցներ, Մի քանի րոպեից մենք հրաժեշտ կտանք 2015 թվականին: Անցնող ամբողջ տարին իսկապես հագեցած էր իրադարձություններով ու տպավորություններով: Մենք ոգեկոչեցինք Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համահայկական և համաշխարհային ընդգրկում ունեցան: Կարծում եմ, որ 2015 թվականը հայոց պատմության մեջ առաջին հերթին մնալու է մեր անմեղ զոհերի սրբադասման իրողությամբ: Այս տարի մենք բոլորս համայն հայության միասնականության բացառիկ դրսևորումների... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՌԱԲԼՈՒՐ ՊԱՆԹԵՈՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: ավելին →