Նախագահ

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բանգլադեշի նորանշանակ դեսպանը22.01.2016

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բանգլադեշի նորանշանակ դեսպանը

 Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Ջասիմ Ուդինը (նստավայրը՝ Աթենք): Նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում, նշելով, որ որպես Հայաստանում Բանգլադեշի առաջին դեսպան, այդ առաքելությունն առավել կարևոր և պատասխանատու է, քանզի կոչված է ամուր հիմքեր ստեղծելու երկկողմ միջպետական կապերի շարունակական զարգացման... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015Թ. ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ20.01.2016

ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015Թ. ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մի շարք բնագավառներում շնորհվել են Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական մրցանակները` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագիրը և հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները: Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Հայաստանի... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵԳԻՊՏՈՍԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ15.01.2016

ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵԳԻՊՏՈՍԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ

 Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթին: Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ դիվանագիտական առաքելությունը մեր երկրում սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա իր փորձն ու գիտելիքները կներդնի ի նպաստ երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել ամրապնդման ու զարգացման: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ... ավելին →

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ԱԱԽ ԵՎՐՈՊԱՅԻ ԳՈՐԾԵՐՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ, ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ ՉԱՐԼԶ ԿՈՒՊՉԱՆԻՆ14.01.2016

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ԱԱԽ ԵՎՐՈՊԱՅԻ ԳՈՐԾԵՐՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ, ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ ՉԱՐԼԶ ԿՈՒՊՉԱՆԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գործերով պատասխանատու, Եվրոպայի հարցերով ԱՄՆ Նախագահի գլխավոր խորհրդատու Չարլզ Կուպչանին: Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել երկկողմ բարձրաստիճան փոխայցերը, որոնք, նրա համոզմամբ, դրական ազդեցություն են ունենում միջպետական հարաբերությունների վրա բոլոր ոլորտներում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն Կուպչանի այցը ևս իր նպաստը կբերի երկկողմ փոխգործակցության զարգացմանը: ՀՀ... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՏԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ13.01.2016

ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՏԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ

 ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, հետևել Անդրանիկ Մարգարյանին նվիրված 6-րդ հուշամրցաշարի ընթացքին: Ակադեմիայի կողմից վեցերորդ տարին անընդմեջ անցկացվող հուշամրցաշարը ընթանում է տարիքային խմբերով՝ կարող են մասնակցել մինչև 18 տարեկան պատանիներ և աղջիկներ: Ս.թ. հունվարի 8-ին մեկնարկած հուշամրցաշարը կեզրափակվի հունվարի 16-ին: Բոլոր հաղթողները կպարգևատրվեն մեդալներով, հուշանվերներով և իրավունք կստանան մասնակցելու... ավելին →

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ, ԴԵՍՊԱՆ ՊՅՈՏՐ ՍՎԻՏԱԼՍԿԻԻՆ13.01.2016

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ, ԴԵՍՊԱՆ ՊՅՈՏՐ ՍՎԻՏԱԼՍԿԻԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերին: Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունն ու հարաբերությունների զարգացումը շարունակում են մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իրականացվող... ավելին →