Նախագահ

 ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՄ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԲԱՐՁՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՖԵԴԵՐԻԿԱ ՄՈԳԵՐԻՆԻԻՆ01.03.2016

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՄ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԲԱՐՁՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՖԵԴԵՐԻԿԱ ՄՈԳԵՐԻՆԻԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են ինչպես Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերությունների օրակարգին, այդ թվում՝ առանձին ոլորտներում համագործակցությանը, այնպես էլ միջազգային արդի խնդիրներին, տարածաշրջանի զարգացումներին, մարտահրավերներին և հեռանկարին վերաբերող հարցեր: Հանրապետության... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀԱՅ-ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՈՒՐՋ26.02.2016

ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀԱՅ-ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՈՒՐՋ

Նախորդ շաբաթ ՀՀ Նախագահի նստավայրում մեկնարկած Հայաստանի Հանրապետության դեսպանների և առաքելության ղեկավարների հետ խորհրդակցությունների շարքում այսօր Հանրապետության Նախագահը լսել է Ավստրիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի զեկույցը: Քննարկմանը մասնակցել են Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական խառը հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը,... ավելին →

Նախագահը հանդիպում է ունեցել Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ26.02.2016

Նախագահը հանդիպում է ունեցել Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ

  Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Շարմանաշվիլիին՝ պաշտոնավարման անցած հինգ տարիներին ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար: Բարձր գնահատելով եղբայրական Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունների ամրապնդման գործում դեսպանի առաքելությունը՝ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նա այլ... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ ԿՆՔՎԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ24.02.2016

ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ ԿՆՔՎԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև կնքվել է Քաղաքական համագործակցության համաձայնագիր: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից այն ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: *** Երևան, 24 փետրվարի 2016թ.   Քաղաքական համագործակցության համաձայնագիր I. Ընդհանուր դրույթներ ... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ՀԱՅԿՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ24.02.2016

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ՀԱՅԿՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ավանդական դարձած՝ արդեն 15-ամյա պատմություն ունեցող «Հայկյան» մրցանակաբաշխությանը, որը նպատակ ունի խրախուսել երիտասարդական կազմակերպությունների, որոշակի հաջողությունների հասած երիտասարդ քաղաքացիների, այդ թվում՝ ուսանողների ձեռքբերումները, ովքեր տարվա ընթացքում առանձնացել են իրենց ակտիվությամբ և տարբեր ոլորտներում իրականացրած... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ Է ՍԿՍԵԼ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ19.02.2016

ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ Է ՍԿՍԵԼ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 Նախագահի նստավայրում մեկնարկել է արտերկրում և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության դեսպանների և առաքելության ղեկավարների հետ խորհրդակցությունների շարք: Ի լրումն արտաքին քաղաքականության ոլորտում երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, խորհրդակցությունների ընթացքում կքննարկվեն ՀՀ տնտեսական շահերն առաջ մղելու նոր հնարավորությունները, դեսպանընկալ պետությունների հետ տնտեսական կապերի՝ նոր նախագծերի, ներդրումների և առևտրաշրջանառության ավելացման... ավելին →