Նախագահ

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՄԱՅՆ ԿԻՊՐՈՍԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԵՎ ԿԻՊՐԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ17.03.2016

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՄԱՅՆ ԿԻՊՐՈՍԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԵՎ ԿԻՊՐԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոսի Հանրապետություն պաշտոնական այցի վերջին օրը` մարտի 16-ին, հանդիպում է ունեցել Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդի հետ: Հանրապետության Նախագահը մեծապես կարևորել է միջկրոնական համերաշխությունն ու միմյանց հավատքի նկատմամբ հարգանքը, որը Նախագահի բնորոշմամբ` հայ-կիպրական անխախտ բարեկամության հիմնասյուներից է և այսօր էլ երկուստեք բարձր մակարդակով արժանանում է պատշաճ ուշադրության ու վերաբերմունքի: Ընդգծելով, որ հայ և կիպրացի ժողովուրդների միջև... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵԺԿ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԵԼՈՒՅԹՈՎ17.03.2016

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵԺԿ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԵԼՈՒՅԹՈՎ

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Հանրապետության Նախագահը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է դինամիկ զարգացող Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով համագործակցության զարգացման ընթացքին, Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, որոնք ԵՄ հետ մեր երկրի... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԻԿՈՍԻԱՅՈՒՄ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՀԱՅ-ԿԻՊՐԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՂ ԽԱՉՔԱՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ16.03.2016

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԻԿՈՍԻԱՅՈՒՄ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՀԱՅ-ԿԻՊՐԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՂ ԽԱՉՔԱՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Կիպրոսի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կիպրոսի Նախագահի Նիկոս Անաստասիադիսի հետ ներկա է գտնվել Կիպրոսի արտաքին գործերի նախարարության բացօթյա թանգարանում հայ-կիպրական բարեկամությունը խորհրդանշող խաչքարի բացման արարողությանը: 1598թ. թվագրվող Ջուղայի ոչնչացված խաչքարերից մեկի կրկնօրինակը Հանրապետության Նախագահը հայ ժողովրդի անունից նվիրել է կիպրական կողմին` Կիպրոսի Հանրապետություն իր պաշտոնական այցի կապակցությամբ: Նախագահ Անաստասիադիսը... ավելին →

Աթենքում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ 15.03.2016

Աթենքում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ

Պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ծաղկեպսակ է դրել Աթենքի Նեա Զմիրնիի հրապարակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին և հունահայ համայնքի ներկայացուցիչների, հոգևորականների, Հունաստանում ռազմական կրթություն ստացող հայ կուրսանտների հետ միասին հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնուհետև Հանրապետության Նախագահը կառավարությունում հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ: ... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկոս Վուցիսի հետ15.03.2016

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկոս Վուցիսի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Աթենքում հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Նիկոս Վուցիսի հետ: ՀՀ Նախագահը և Հունաստանի խորհրդարանի նախագահը երկուստեք կարևորել են խորհրդարանական կապերի դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման և համագործակցության օրակարգի ընդլայնման գործում: Նշելով, որ, Հայաստանի Ազգային ժողովը եվրոպական բազմաթիվ երկրների խորհրդարանների հետ բարեկամական կապերի բարի ավանդույթ է ձևավորել, Նախագահ Սերժ Սարգսյանն այդ տեսանկյունից մեծապես... ավելին →

ԿԱՅԱՑԵԼ ԵՆ ՀԱՅ-ԿԻՊՐԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ15.03.2016

ԿԱՅԱՑԵԼ ԵՆ ՀԱՅ-ԿԻՊՐԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Կիպրոսի Հանրապետություն: Նախագահի նստավայրում բարձրաստիճան հյուրի դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել նախագահներ Նիկոս Անաստասիադիսի և Սերժ Սարգսյանի առանձնազրույցը, որի ավարտին մեկնարկել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Դրանց արդյունքում ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-կիպրական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր,... ավելին →