Նախագահ
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԳՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՐԼԵՄ ԴԵԶԻՐԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԳՆ Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրին: Ողջունելով հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ Հանրապետության Նախագահը նշել է, թե ջերմությամբ է հիշում 2015թ. հոկտեմբերին պարոն Դեզիրի հետ իր նախորդ հանդիպումը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում, որի ընթացքում հանգամանորեն քննարկվել են հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգը, Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության զարգացման հնարավորությունները,... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի´ հայրենակիցներ, Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Մեծ եղեռնից անցել է արդեն մեկ դարից ավելի: Ի՞նչ է փոխվել: Առաջինը՝ փոխվել ենք մենք: Մենք վերածնվել ենք որպես ազգ և որպես պետություն: Մենք ապացուցել ենք մեզ և աշխարհին, որ թուրքական ցեղասպանական ծրագրերը տապալվել են: Արդարության հաղթանակի համար մեր պայքարը շարունակվում է: Ի՞նչ չի փոխվել: Չեն փոխվել պաշտոնական Թուրքիայի ժխտողական կեցվածքը և թշնամական վերաբերմունքը հայկական ամեն ինչի... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: ավելին →
Նախագահը մասնակցել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի բացմանը, որն անցկացվում է «Ցեղասպանություն վերապրած վկաները» խորագրի ներքո: Ֆորումում Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: *** ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի բացմանը Մեծարգո՛ հյուրեր, Գլոբալ... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված «Կասկադ» հոլդինգ՝ ներկա գտնվել հոլդինգի կողմից Հայաստանում շահագործման հանձնվող նոր արտադրական հզորությունների գործարկմանը՝ բարձրակարգ էլեկտրատեխնիկական սարքավորումների արտադրությանը: Հանրապետության Նախագահին այստեղ ներկայացրել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում իրականացվող բարեփոխումների ընթացքը և ակնկալվող... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին և ս.թ. ապրիլի 2-5-ը ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Ողջունելով ՌԴ արտաքին գործերի նախարարին Երևանում՝ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը... ավելին →