Նախագահ

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՎ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԵՏ12.04.2016

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՎ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԵՏ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Հանրապետության Նախագահը, Վեհափառ Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը հանդիպման ընթացքում քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Զրուցակիցները կարևորել են պետություն-եկեղեցի ջանքերի համատեղումը՝ ի նպաստ համազգային... ավելին →

 ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ12.04.2016

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

ՀՀ Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են Ադրբեջանի Հանրապետության կողմից 1994թ. Զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ հարձակման և քաղաքացիական բնակչության դեմ ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրադրության կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին հարցեր: Անվտանգության խորհրդի անդամները հանդես են եկել զեկույցներով: Արձանագրվել է, որ... ավելին →

 ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՏԵՂԱԿԱԼ ՋԵՖՖՐԻ ՖԵԼԹՄԱՆԻՆ11.04.2016

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՏԵՂԱԿԱԼ ՋԵՖՖՐԻ ՖԵԼԹՄԱՆԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆֆրի Ֆելթմանին: Հանդիպման սկզբում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր: Նշելով, որ Ջեֆֆրի Ֆելթմանի այցը համընկել է այնպիսի բարդ ժամանակահատվածի հետ, երբ տարածաշրջանի անվտանգությունը կրկին վտանգված է, Հանրապետության Նախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շփման գծում օրեր առաջ ստեղծված իրավիճակը, ընդգծելով, որ 1994թ․ զինադադարի հաստատումից հետո... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին09.04.2016

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Զրուցակիցները քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Կարևորվել են զինադադարի ռեժիմի պահպանումը, վստահության միջոցառումների շուտափույթ ներդրումն ու խաղաղ բանակցությունների վերսկսումը:  ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին08.04.2016

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Ինչպես հայտնում են ՀՀ Նախագայի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը մտահոգություն է հայտնել միության որոշ գործընկերների կողմից ցուցաբերվող ապակառուցողական մոտեցման կապակցությամբ և ընդգծել է, որ Հայաստանի մոտեցումները չեն փոխվել և մեր երկիրը պատրաստակամ է շարունակել տնտեսական շահերից բխող միության... ավելին →

Ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից. Սարգսյանը` Մեդվեդևին08.04.2016

Ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից. Սարգսյանը` Մեդվեդևին

Նախագահ Սերժ Սարգսյանը վերադառնալով Բեռլինից՝ ապրիլի 7-ի ուշ երեկոյան ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ «Հարգելի Դմիտրի Անատոլիի, ուրախ եմ Ձեզ ողջունել Երևանում: Ձեր պաշտոնական այցը շատ լավ հնարավորություն է քննարկելու մեր երկկողմ քաղաքականության օրակարգի հարցերի լայն շրջանակը: Ցավոք, Ձեր այցը... ավելին →