Նախագահ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի նախագահ Սեիշիրո Էտոյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության առաջին այցը Հայաստան՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Ճապոնիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արևելյան Ասիայի երկրների հետ Հայաստանի հարաբերություններում, և մեր երկիրը ձգտում է համակողմանի ու փոխշահավետ գործակցություն զարգացնել բարեկամ Ճապոնիայի հետ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սեիշիրո Էտոյի գլխավորած... ավելին →
ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆ ԳԻՈՐԳԻ ՍԱԳԱՆԵԼԻՁԵՆ
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դիվանագետն իր կարևոր ներդրումը կունենա տարբեր ոլորտներում երկկողմ կապերի խորացման և հայ-վրացական բարեկամության առավել... ավելին →
ՆԱԽԱԳԱՀԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՎ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ՃԱՄԲԱՐԱԿԱՆՆԵՐԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր: Հանրապետության Նախագահը հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին ԵԿՄ ուսումնամարզական և հանգստի «Երկրապահ» համալիրում և «Ստարտափ Արմենիա» համաժողովի վրանային ճամբարում: Սերժ Սարգսյանն այցելել է նաև «Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին: Երկրապահի երեք սերնդի՝ պատանի, երիտասարդ և ավագ երկրապահների համար 2015թ-ից ի վեր գործող ուսումնամարզական... ավելին →
Աշխատանքային այցով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մայրաքաղաք Բրազիլիայում մասնակցել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը: Հիմնարկեքի արարողությանը մասնակցել են նաև ԲԴՀ արտաքին հարաբերությունների նախարար Ժոզե Սերան, Բրազիլիայում հավատարմագրված դեսպաններ, բարձրաստիճան դիվանագետներ և հայկական համայնքի ներկայացուցիչներ: ՀՀ դեսպանությանը հատկացված տարածքը... ավելին →
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում աշխարհի երրորդ ամենամեծ բնակչությամբ և Բրազիլիայի խոշորագույն հայկական համայնք ունեցող Սան Պաուլո քաղաքում հանդիպում է ունեցել Սան Պաուլո նահանգի նահանգապետ Ժերալդո Ալքմինի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ Նախագահը հանդիպման սկզբում նախ երախտագիտություն է հայտնել նահանգապետ Ալքմինին այն աջակցության համար, որ Սան Պաուլո նահանգը շարունակաբար ցուցաբերում է հայ համայնքին:... ավելին →
Աշխատանքային այցով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ այսօր՝ օգոստոսի 13-ին, Ռիո դե Ժանեյրո քաղաքի օլիմպիական ավանում հանդիպում է ունեցել 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկների հետ: Նախագահը վստահություն է հայտնել, որ հայ մարզիկները ունենալու են հաջողություններ և հիշեցրել, որ այդ հաջողությունները նաև մեր ժողովրդին ավելի ճանաչելի են դարձնում: Սերժ... ավելին →