Նախագահ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵԺԿ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ30.05.2016

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵԺԿ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ

Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգում (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն) գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 40-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին: Այն վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը: Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների... ավելին →

Նախագահը մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը28.05.2016

Նախագահը մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ բարձրագույն ղեկավարության և հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Հանրապետության Նախագահը ողջունել է տոնի կապակցությամբ անցկացված զորահանդեսի մասնակիցներին, շնորհավորել Հանրապետության տոնի առթիվ:... ավելին →

Նախագահը մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը28.05.2016

Նախագահը մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել պետական և ռազմական գործիչ, ազգային գաղափարախոս Գարեգին Նժդեհի արձանի բացման հանդիսավոր արարողությանը: Այն բացվել է մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Հարապետության փողոցի վրա գտնվող պուրակում: Քանդակագործն է Գագիկ Ստեփանյանը, ճարտարապետը` Ասլան Մխիթարյանը: Արձանը բացել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Գարեգին Նժդեհի ծոռը՝ Արմեն Բաբայանը: ՀՀ Նախագահը ծաղիկներ է դրել արձանին և հարգանքի տուրք մատուցել ականավոր գործչի հիշատակին: ավելին →

ԿԱՅԱՑԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ 25-ՐԴ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԸ27.05.2016

ԿԱՅԱՑԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ 25-ՐԴ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԸ

Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 25-րդ համատեղ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը, նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են կյանքից հեռացած հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի հիշատակը: Օրակարգի շրջանակներում... ավելին →

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐ» ԲԲԸ ՆԱԽԱԳԱՀ ՕԼԵԳ ԲԵԼՈԶՅՈՐՈՎԻՆ26.05.2016

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐ» ԲԲԸ ՆԱԽԱԳԱՀ ՕԼԵԳ ԲԵԼՈԶՅՈՐՈՎԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովին: Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Հայաստանը տրանսպորտի բնագավառում համագործակցության զարգացումը համարում է որպես հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների կարևոր բաղկացուցիչ: Հենց այս համատեքստում է, ըստ Հանրապետության Նախագահի, դիտարկվում փոխգործակցությունը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ: ... ավելին →

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՆԻԿՈԼԱՅ ԲՈՐԴՅՈՒԺԱՅԻՆ26.05.2016

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՆԻԿՈԼԱՅ ԲՈՐԴՅՈՒԺԱՅԻՆ

ՀՀ Նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների (ոստիկանության) ղեկավարների խորհրդակցության և մայիսի 24-ից 26-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժության շրջանակներում: Հանրապետության Նախագահը կարևորել է վերը... ավելին →