Նախագահ
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈԽՏԵՂԱԿԱԼ ԲՐԻՋԻԹ ԲՐԻՆՔԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել նման այցերի պարբերականությունը, որոնք, Նախագահի համոզմամբ, դրական են անդրադառնում տարբեր ոլորտներում երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման վրա: Նկատի առնելով, որ տիկին Բրինքի Հայաստան այցի օրակարգում է նաև Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ընթացիկ... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ այցելել են Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր: Հանրապետության Նախագահը և երկու հովվապետերը հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Սրբազան Քահանայապետը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և աղոթել: Հռոմի Պապը ՀՀ Նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այնուհետև ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի... ավելին →
ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ԷԿՈՒՄԵՆԻԿ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ այսօր երեկոյան մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցած էկումենիկ արարողությանն ու Խաղաղության Աղոթքին: Արարողությանը մասնակցել են նաև ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերից և այլ երկրներից ժամանած... ավելին →
Հայաստան է ժամանել Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով այսօր Հայաստան է ժամանել Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը: Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»: Այցի պաշտոնական տարբերանշանի մեջ օգտագործված են բիբլիական Արարատը և Հայաստանում քրիստոնեության տարածման առումով բացառիկ նշանակություն ունեցող սրբավայրը`... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՌՈՄԻ ՊԱՊ ՖՐԱՆՑԻՍԿՈՍԻ ՀԵՏ
ՀՀ Նախագահի նստավայրում սկսվել է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի ընդունելությունը, որտեղ նախատեսված է հանդիպում ՀՀ իշխանությունների, հասարակայնության և Երևանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Մինչ այդ, Նախագահ Սերժ Սարգսյանը և Սրբազան Քահանայապետը ՀՀ Նախագահի նստավայրի «Ոսկեզօծ» դահլիճում առանձնազրույց են ունեցել: Նախագահը երախտագիտություն է հայտնել Նորին Սրբությանը՝ Հայաստան այցի հրավերն ընդունելու և առաջին քրիստոնյա երկիր այցելելու,... ավելին →
Ի պատիվ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի, այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել են նաև ՀՀ իշխանությունների, հասարակայնության և Երևանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Ընդունելության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը հանդես են եկել ելույթներով: *** ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ իշխանությունների, հասարակայնության և Երևանում հավատարմագրված դիվանագիտական... ավելին →