Նախագահ

ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ22.07.2016

ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Այսօր Հայաստանի Հանրապետության Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության և քննչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Երկրի ղեկավարին ներկայացվել է 2016թ. հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պահակապարեկային գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների մանրամասները, ինչպես նաև իրականացվող միջոցառումների արդյունքները: Հանրապետության Նախագահին զեկուցվել է նաև, որ պահակապարեկային գնդի... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ22.07.2016

ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ

Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել: Պատասխանատու մարմինների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել է Հանրապետության Նախագահի կարգադրությամբ հաստատված ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի կատարման վիճակը: Ռազմավարական ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ձևավորել ժամանակակից ժողովրդավարական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգ և դատական... ավելին →

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄ ՋԻՄ ԿՈՍՏԱՅԻՆ21.07.2016

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄ ՋԻՄ ԿՈՍՏԱՅԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և մեծապես կարևորել կոնգրեսական Կոստայի այցելությունը Հայաստան՝ ընդգծելով, որ հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ուրույն դերակատարում է վերապահված միջխորհրդարանական կապերին, որոնք այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին, այդ թվում՝ տնտեսական... ավելին →

 ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ17.07.2016

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՀԵՏ

Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Նախագահի նստավայրում խորհրդակցություն է անցկացրել իրավապահ համակարգի պատասխանատուների հետ: Խորհրդակցության մասնակիցները Հանրապետության Նախագահին զեկուցել են այսօր առավոտյան մայրաքաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակի և իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվող միջոցների մանրամասները: Ընդգծվել է, որ իրավապահ մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար:  ավելին →

 ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՐԵՐԻ ԵՎ ՓԱՌԱՏՈՆԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀԵՏ15.07.2016

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՐԵՐԻ ԵՎ ՓԱՌԱՏՈՆԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀԵՏ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպել է «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի և Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ: Փառատոնի մասնակիցները Հանրապետության Նախագահի հետ զրուցել են «Ոսկե Ծիրան»-ի այս տարվա մրցութային ծրագրերի, ինչպես նաև փառատոնի անցած ուղու, հաջողությունների և հետագա ծրագրերի մասին: Սերժ Սարգսյանը հաջող ընթացք է մաղթել «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային... ավելին →

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ14.07.2016

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Կարաստամատովին` հայ-բուլղարական հարաբերությունների հետևողական զարգացման գործում նրա ունեցած անձնական ներդրման համար, ընդգծելով, որ վերջին տարիներին երկու երկրների միջև նկատելիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, որը ամուր հիմք... ավելին →