Նախագահ
Նախագահն ընդունել է Համահայկական գիտական համաժողովի մասնակիցներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է սեպտեմբերի 21-23-ը Երևանում անցկացվող Համահայկական գիտական համաժողովի մասնակիցներին՝ հայազգի ճանաչված գիտնականների ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ճապոնիայից, Դանիայից, Գերմանիայից, Իսպանիայից և մի շարք այլ երկրներից: Համաժողովը կազմակերպվել է ՀՀ Նախագահի աջակցությամբ գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում և նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին: Հանրապետության Նախագահը ողջունել է գիտնականներին հայրենիքում և շնորհավորել Հայաստանի Հանրապետության... ավելին →
ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն
Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: ավելին →
Նախագահը հանդիպում է ունեցել սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եվ ներկայացուցիչների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Հայաստան ժամանած սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Հանդիպումն իրենց ներկայությամբ պատվել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը: Ներկա են եղել նաև ՀՀ ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ազգային... ավելին →
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ՀԻՇԱՏԱԿԻ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնարկության ներկայացուցիչներին՝ հիմնարկության նախագահ Մայքլ Հարաթունյանի գլխավորությամբ: Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նախ շնորհավորել է «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնարկության 95-ամյա հոբելյանի կապակցությամբ և երախտագիտություն հայտնել Հայաստանում, Արցախում և սփյուռքում տարիներ ի վեր կառույցի իրականացրած հայրենանվեր գործունեության համար: Ընդգծելով, որ «Հովարդ... ավելին →
ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Հանրապետության Նախագահը պետականության կայացման, պաշտպանունակության և անվտանգության ամրապնդման, իրավակարգի և օրինականության պահպանման, տնտեսության զարգացման, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման և հայապահպանության գործում ներդրած ավանդի, գիտության, կրթության, առողջապահության, մշակույթի և արվեստի բնագավառներում ձեռքբերած ակնառու հաջողությունների համար, մի խումբ անձանց պարգևատրել է... ավելին →
ՆԱԽԱԳԱՀԸ ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության դատախազություն և ղեկավար կազմին՝ կոլեգիայի անդամներին, մարզերի, կայազորների դատախազներին ու ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Հանրապետության Նախագահը նախ շնորհակալություն է հայտնել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ ներդրած ջանքերի համար, նշելով, որ այս ընթացքում Հայաստանում օրենքի գերակայության հաստատման գործում, ինչպես նաև հանցագործությունների և չարաշահումների դեմ... ավելին →