Նախագահ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՈՒՎԵՅԹԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ07.10.2016

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՈՒՎԵՅԹԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ ալ Էնեզին: Հանրապետության Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացման գործում: Ընդգծելով, որ Հայաստանի և Քուվեյթի միջև հարաբերությունները զարգանում են բնականոն հունով, և տարեցտարի ընդլայնվում է երկկողմ համագործակցության օրակարգը,... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ06.10.2016

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է կառավարություն և նոր ձևավորված կառավարության առաջին նիստից առաջ հանդիպում է ունեցել վարչապետի և նորանշանակ նախարարների հետ: Հանրապետության Նախագահը նախ շնորհավորել է նրանց պետական բարձր պաշտոններում նշանակվելու առթիվ, մաղթել արգասաբեր աշխատանք, ապա անդրադարձել այն խնդիրներին, որոնք դրված են նոր կառավարության առջև: «Ինչպես գիտեք, մենք սահմանված ժամկետներում ավարտեցինք Հայաստանի Հանրապետության նոր կառավարության ձևավորման գործընթացը: Այս առիթով... ավելին →

Նախագահը ներկայացրել է ԱԱԽ նորանշանակ քարտուղարին05.10.2016

Նախագահը ներկայացրել է ԱԱԽ նորանշանակ քարտուղարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության անձնակազմին ներկայացրել է Խորհրդի նորանշանակ քարտուղար Յուրի Խաչատուրովին: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին՝ այդ պաշտոնում գործունեության կարճ ժամանակահատվածում իրականացրած աշխատանքի համար և իր ու հանդիպման մասնակիցների կողմից հաջողություն մաղթել նրան` ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարման գործում: Նորանշանակ խորհրդի քարտուղար... ավելին →

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՂԵԿԱՎԱՐԻՆ03.10.2016

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՂԵԿԱՎԱՐԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով Վիգեն Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար: Էդվարդ Նալբանդյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար: Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Գևորգյանն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար: Նախագահի այլ հրամանագրերով Յուրի... ավելին →

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱԿ-Ի ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ03.10.2016

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱԿ-Ի ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաիին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին Հայաստանում և բարձր գնահատել կազմակերպության՝ որպես զբոսաշրջության բնագավառում հիմնական միջազգային ֆորումի դերն ու նշանակությունը: Կարևորելով կազմակերպության հետ մեր երկրի երկարամյա և արդյունավետ համագործակցությունը՝ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆաիի հերթական այցը նոր խթան կհաղորդի այդ... ավելին →

  ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԵՎ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՊԵՏԻՆ03.10.2016

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԵՎ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՊԵՏԻՆ

ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին և Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Մովսես Հակոբյանին: Հանրապետության Նախագահն անդրադարձել է նաև այն հանգամանքներին, որոնք հաշվի է առել այդ որոշումները կայացնելիս: Այդ համատեքստում Սերժ Սարգսյանը հանգամանորեն խոսել է նոր Սահմանադրությամբ պաշտպանության նախարարի,... ավելին →