Նախագահ

ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ ԱՐՅԱ ՄԱԿԿՈՆԵՆԸ28.10.2016

ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ ԱՐՅԱ ՄԱԿԿՈՆԵՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության դեսպան Արյա Մակկոնենը (նստավայրը՝ Հելսինկի): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և գոհունակությամբ նշել, որ Հայաստանի և Ֆինլանդիայի միջև հարաբերությունները կայուն զարգանում են, քաղաքական երկխոսությունը շարունակական բնույթ է կրում, երկու երկրները հաջողությամբ համագործակցում են նաև միջազգային... ավելին →

Նախագահը հանդիպում է ունեցել սիրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ27.10.2016

Նախագահը հանդիպում է ունեցել սիրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել սիրիահայ համայնքի ու հայկական մի շարք կառույցների ներկայացուցիչների, համայնքային խնդիրներով զբաղվող բարերարների և պատասխանատու պաշտոնյաների հետ: Հանրապետության Նախագահը նշել է, որ հանդիպման մասնակիցներին հրավիրել է քննարկելու աջակցության նոր գաղափարներ, նոր ծրագրեր, ինչպես նաև Սիրիայում բնակվող մեր հայրենակիցներից անմիջականորեն տեղեկանալու վերջին զարգացումների և առկա իրավիճակի, այդ իրավիճակում գտնվող հայկական համայնքի ներկայիս կարիքների... ավելին →

Նախագահը մասնակցել է Ոսկերիչների համաշխարհային համադաշնության համաժողովին26.10.2016

Նախագահը մասնակցել է Ոսկերիչների համաշխարհային համադաշնության համաժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա է գտնվել Ոսկերիչների համաշխարհային համադաշնության՝ ՍԻԲՋՕ-ի համաժողովին, որին աշխարհի 25 երկրից ժամանած ոսկերչության և թանկարժեք մետաղների մշակման ոլորտները ներկայացնող ավելի քան 80 պատվիրակների հետ միասին մասնակցել է ՍԻԲՋՕ-ի նախագահ Գայետանո Կավալիերին: Հանրապետության Նախագահը ողջույնի խոսք է հղել համաժողովի մասնակիցներին: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը ՍԻԲՋՕ-ի համաժողովում ... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ԳԱԶՊՐՈՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՔՍԵՅ ՄԻԼԼԵՐԻՆ25.10.2016

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ԳԱԶՊՐՈՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՔՍԵՅ ՄԻԼԼԵՐԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների և միջպետական փոխգործակցության կարևոր բաղադրիչ համարվող էներգետիկայի, մասնավորապես՝ գազաէներգետիկ ոլորտի հետ կապված հարցեր, որոնք, ըստ ՀՀ Նախագահի, ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ պարբերական հանդիպումների ժամանակ քննարկվող կարևոր օրակարգային հարցերից են: Համակարծիք լինելով, որ Հայաստանի... ավելին →

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն եվ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի հրաժեշտի արարողությունը25.10.2016

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն եվ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի հրաժեշտի արարողությունը

Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Նորին Վսեմություն Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքներն ու համոզմունք հայտնել, որ Մեծ վարպետի այցը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում և խթան... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ25.10.2016

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և առկա խնդիրներին վերաբերող հարցեր: Համանախագահները ՀՀ Նախահագին ներկայացրել են այցի առաքելության շրջանակներում մինչ այս Բաքվում և Ստեփանակերտում ունեցած հանդիպումների արդյունքները: ... ավելին →