Նախագահ
Նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին: Հանրապետության Նախագահը կարևորել է փաստահավաք առաքելության հետ պարբերական դարձած հանդիպումները, որոնք, նրա համոզմամբ, հնարավորություն են ընձեռում անդրադառնալու Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին, տվյալ ժամանակահատվածում արձանագրված արդյունքներին, ինչպես նաև լսելու եվրոպական արժեհամակարգին քաջածանոթ մարդկանց գնահատականն ու անաչառ տեսակետը:... ավելին →
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի նորանշանակ արտակարգ եվ լիազոր դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կիմ Հյոն Ջունը (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: ավելին →
Նախագահն ընդունել է ՌԴ արդյունաբերության եվ առեվտրի նախարարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Անտիկոնտրաֆակտ-2016» 4-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին: Հանրապետության Նախագահը կարևորել է միջոցառումը, որն անցկացվում է «Հակազդեցություն ԵԱՏՄ տարածքում ապրանքների ապօրինի շրջանառությանը․ իրականություն և հեռանկարներ» խորագրի ներքո: Սերժ Սարգսյանն այն համարել է անհրաժեշտ և օգտակար, ընդգծելով, որ համաժողովը շատ լավ հարթակ... ավելին →
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԽԽՎ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՆԵՐ» ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ ՅԱՆ ԼԻԴԼ-ԳՐԵՅՆՋԵՐԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ» խմբի ղեկավար Յան Լիդլ-Գրեյնջերին: Նշելով, որ Եվրոպայի խորհուրդը կարևոր տեղ է զբաղեցնում եվրոպական կառույցների շարքում և, ընդհանուր առմամբ, եվրոպական ճարտարապետության մեջ. մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում ԵԽ ստեղծած չափորոշիչները համընդհանուր ճանաչում ունեն նաև Եվրոպայից դուրս, Հանրապետության Նախագահն այդ արժեքների տարածման գործում ընդգծել է Խորհրդարանական... ավելին →
ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷՍՏՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ ԿԱԻ ԿԱԱՐԵԼՍՈՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնը (նստավայրը՝ Թբիլիսի): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և ընդգծել, որ Հայաստանը շահագրգռված է նոր որակ հաղորդելու հայ-էստոնական համագործակցությանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Սերժ Սարգսյանը կարևորել է բոլոր ոլորտներում համագործակցության... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Յան Վապավուորիին: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ Հայաստանի համագործակցությունը, որը նրա գնահատմամբ, աչքի է ընկնում աճող ակտիվությամբ և արդյունավետությամբ: «Բանկը ֆինանսավորում է Հայաստանի տնտեսական աճին նպաստող ռազմավարական նշանակության ինչպես ենթակառուցվածքային, այնպես էլ փոքր ու միջին բիզնեսին աջակցող ծրագրեր: Այս առումով Եվրոպական ներդրումային բանկին մենք... ավելին →