Նախագահ
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԻՏՎԱՅԻ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տնօրեն Սաուլիուս Ուրբանավիչիուսին: Զրուցակիցները քննարկել են հայ-լիտվական միջպետական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր՝ երկուստեք կարևորելով տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը: Այդ համատեքստում ՀՀ Նախագահը և Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տնօրենն ընդգծել են միջգերատեսչական փոխգործակցության, ակտիվ շփումների անհրաժեշտությունը: Խոսելով... ավելին →
Հանրապետության Նախագահի հետ ՀՀ մշակույթի նախարարը քննարկել է նախարարության նոր նախաձեռնությունները
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը զեկուցել է նախարարության գործունեության գերակա ուղղություններից մեկի՝ Հայաստանում և արտերկրում հայկական մշակույթի հանրահռչակման ու զարգացման, մայրաքաղաքից բացի մարզերում ևս մշակութային կյանքի աշխուժացման ուղղությամբ նախարարության նոր նախաձեռնությունների մասին, որոնց Սերժ Սարգսյանն անդրադարձել էր օրերս՝ ՀՀԿ 16-րդ համագումարում հնչեցրած զեկույցի ժամանակ: Արմեն Ամիրյանը Հանրապետության Նախագահի հետ քննարկել է դրանց իրականացման,... ավելին →
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ, ՀՀԿ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ԶԵԿՈՒՅՑԸ ՀՀԿ 16-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ
Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ՀՀԿ 16-րդ համագումարին, որտեղ հանդես է եկել հաշվետու զեկույցով: *** ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հաշվետու զեկույցը ՀՀԿ 16-րդ համագումարում Սիրելի՛ գործընկերներ, Հարգարժա՛ն հյուրեր, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ողջունում եմ ձեզ և արդյունավետ աշխատանք եմ մաղթում Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարի... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀԿ նախագահի ընտրությունից հետո
Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության խոշորագույն քաղաքական կառույցի, Հայաստանի հանրապետական կուսակցության Նախագահի պաշտոնում ինձ վերընտրելու կապակցությամբ։ Բավական պատասխանատու ժամանակահատված ենք մտնում և անելիքներ շատ ունենք։ Բայց ունենք նաև կուռ թիմ և տարիների հարուստ փորձ։ Հիմա ես այդ փորձի հիման վրա հնչեցնեմ յոթ սկզբունք, որոնցով առաջնորդվել, որպես կուսակցության ղեկավար, շարունակելու եմ ակնկալել բոլոր կուսակցականներից՝ անկախ նրանց գրաված դիրքից հասարակության մեջ։ Իսկ... ավելին →
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել` նվիրված ՀՀ մակրոտնտեսական զարգացումներին և 2017թ. պետական բյուջեի ծրագրային ցուցանիշներին: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է 2016թ. տարեկան սպասողական և մակրոտնտեսական ցուցանիշները, պետական բյուջեի հոսքերը, այդ թվում՝ բյուջետային մուտքերի և ծախսերի սպասողական ցուցանիշները, ծրագրված ցուցանիշներից շեղումները, դրանց բացատրությունները: Ֆինանսների նախարարը ներկայացրել է նաև 2017թ. պետական բյուջեի ծրագրի նախագիծն այս... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Քվանտ» վարժարան, որն այս տարի նշում է հիմնադրման 25-ամյակը: Սերժ Սարգսյանը կրթության ոլորտի պատասխանատուների, Երևանի քաղաքապետի և վարժարանի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել Հայաստանի Հանրապետության առաջին փորձարարական ոչ պետական դպրոցում, ծանոթացել հանրակրթության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող նորարարական-գիտական կենտրոնի հիմնանորոգված ուսումնական մասնաշենքի պայմաններին, կրթական ծրագրերին, զրուցել դպրոցի սաների և... ավելին →