Նախագահ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել` նվիրված ՀՀ մակրոտնտեսական զարգացումներին և 2017թ. պետական բյուջեի ծրագրային ցուցանիշներին: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է 2016թ. տարեկան սպասողական և մակրոտնտեսական ցուցանիշները, պետական բյուջեի հոսքերը, այդ թվում՝ բյուջետային մուտքերի և ծախսերի սպասողական ցուցանիշները, ծրագրված ցուցանիշներից շեղումները, դրանց բացատրությունները: Ֆինանսների նախարարը ներկայացրել է նաև 2017թ. պետական բյուջեի ծրագրի նախագիծն այս... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Քվանտ» վարժարան, որն այս տարի նշում է հիմնադրման 25-ամյակը: Սերժ Սարգսյանը կրթության ոլորտի պատասխանատուների, Երևանի քաղաքապետի և վարժարանի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել Հայաստանի Հանրապետության առաջին փորձարարական ոչ պետական դպրոցում, ծանոթացել հանրակրթության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող նորարարական-գիտական կենտրոնի հիմնանորոգված ուսումնական մասնաշենքի պայմաններին, կրթական ծրագրերին, զրուցել դպրոցի սաների և... ավելին →
Նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին: Հանրապետության Նախագահը կարևորել է փաստահավաք առաքելության հետ պարբերական դարձած հանդիպումները, որոնք, նրա համոզմամբ, հնարավորություն են ընձեռում անդրադառնալու Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին, տվյալ ժամանակահատվածում արձանագրված արդյունքներին, ինչպես նաև լսելու եվրոպական արժեհամակարգին քաջածանոթ մարդկանց գնահատականն ու անաչառ տեսակետը:... ավելին →
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի նորանշանակ արտակարգ եվ լիազոր դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կիմ Հյոն Ջունը (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: ավելին →
Նախագահն ընդունել է ՌԴ արդյունաբերության եվ առեվտրի նախարարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Անտիկոնտրաֆակտ-2016» 4-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին: Հանրապետության Նախագահը կարևորել է միջոցառումը, որն անցկացվում է «Հակազդեցություն ԵԱՏՄ տարածքում ապրանքների ապօրինի շրջանառությանը․ իրականություն և հեռանկարներ» խորագրի ներքո: Սերժ Սարգսյանն այն համարել է անհրաժեշտ և օգտակար, ընդգծելով, որ համաժողովը շատ լավ հարթակ... ավելին →
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԽԽՎ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՆԵՐ» ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ ՅԱՆ ԼԻԴԼ-ԳՐԵՅՆՋԵՐԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ» խմբի ղեկավար Յան Լիդլ-Գրեյնջերին: Նշելով, որ Եվրոպայի խորհուրդը կարևոր տեղ է զբաղեցնում եվրոպական կառույցների շարքում և, ընդհանուր առմամբ, եվրոպական ճարտարապետության մեջ. մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում ԵԽ ստեղծած չափորոշիչները համընդհանուր ճանաչում ունեն նաև Եվրոպայից դուրս, Հանրապետության Նախագահն այդ արժեքների տարածման գործում ընդգծել է Խորհրդարանական... ավելին →