Նախագահ

Նախագահը ծանոթացել է Երեվան քաղաքում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին19.12.2016

Նախագահը ծանոթացել է Երեվան քաղաքում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի ընթացքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող՝ քաղաքի հարավային մուտքն ապահովող ճանապարհահատված, որտեղ ներկա է գտնվել Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի նորակառույց ճանապարհի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջայցի ընթացքում ծանոթացել է կատարված աշխատանքներին, զրուցել ծրագրի պատասխանատուների և շինարարների հետ: Ճանապարհի այս հատվածի կառուցման աշխատանքներն իրականացվել են... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՏՀ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ16.12.2016

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՏՀ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Հանդիպման ընթացքում Հանրապետության Նախագահն ու ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը քննարկել են ԵԱՏՄ զարգացման արդի միտումները համաշխարհային տնտեսական բարդ իրավիճակի պայմաններում, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ազդեցությունը մեր երկրի տնտեսության վրա, անդամ երկրների միջև համագործակցության ներկայիս մակարդակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև Միության բարձրագույն խորհրդի առաջիկա... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍՏԱՍ ՆԱՄԻՆԻՆ15.12.2016

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍՏԱՍ ՆԱՄԻՆԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ մշակութային գործիչ, հայազգի անվանի երաժիշտ և նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինին՝ Անաստաս Միկոյանին, ով Հայաստանում է գտնվում հայ-ռուսական համագործակցության շրջանակներում իր հոբելյանի՝ ծննդյան 65-ամյակի առիթով ս.թ. դեկտեմբերի 14-20 Երևանում անցկացվող միջոցառումներին մասնակցելու նպատակով: Ողջունելով անվանի մշակութային գործչին Հայաստանում՝ Նախագահ Սարգսյանը նշել է, որ հայ ժողովուրդը մեծ հարգանք է տածում իր տաղանդաշատ հայրենակցի նկատմամբ, ով... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին14.12.2016

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին: Նախագահը շնորհավորել է դեսպան Վիսկոնտիին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան՝ դիվանագիտական կարևորագույն առաքելության իրականացման գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության միջնորդական ջանքերը հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԷՐՄԻՏԱԺԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ՄԻԽԱՅԻԼ ՊԻՈՏՐՈՎՍԿՈՒՆ13.12.2016

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԷՐՄԻՏԱԺԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ՄԻԽԱՅԻԼ ՊԻՈՏՐՈՎՍԿՈՒՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Երևանի քաղաքապետի հրավերով Հայաստան ժամանած Ռուսաստանի Պետական էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն: Հանդիպմանը մասնակցել է նաև նրա որդին՝ Բորիս Պիոտրովսկին: Հանրապետության Նախագահը ողջունել է Միխայիլ Պիոտրովսկուն նրա հարազատ քաղաքում՝ Երևանում, որտեղ ծնվել է Մ.Պիոտրովսկին՝ անվանի հնագետ, պատմաբան Բորիս Պիոտրովսկու որդին: Նշելով, թե Հայաստանում հպարտանում են, որ համաշխարհային նշանակության այնպիսի մշակութային գանձարան, ինչպիսին Էրմիտաժն... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ12.12.2016

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

Նախագահ Սերժ Սարգսյանն ավարտելով աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել «Ջերմուկ գրուպ» ընկերության նորակառույց գործարանի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը շրջել է գործարանում, ծանոթացել իրականացված ներդրումներին, գործարանի արտադրական հզորություններին և «Ջերմուկ գրուպ»-ի զարգացման ծրագրերին: Գործարանի կառուցման նպատակով կատարվել է մոտ 5 մլրդ... ավելին →