Նախագահ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԵՌԱԲԼՈՒՐ» ՊԱՆԹԵՈՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել նախարարության աշխատակիցներին, ՀՀ բոլոր դիվանագետներին և Հայաստանում հավատարմագրված դեսպաններին՝ գալիք տոների կապակցությամբ: Սերժ Սարգսյանը շնորհավորական խոսքում անդրադարձել է անցնող տարում Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ձեռքբերումներին, դեռևս առկա խնդիրներին ու... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալել են ՀՀ ԶՈՒ զինծառայողների, Արցախյան ազատամարտում, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած զինվորների, Երկրապահ կամավորական միության, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող մի շարք հասարակական կազմակերպությունների անդամների ընտանիքների երեխաների և թոռնիկների, այդ... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Բ. Ելցինի անվան նախագահական գրադարանի շենքում մեկնարկած նիստին ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարներից մասնակցում են Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստին ներկա է եղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Հյուրընկալող... ավելին →
Հայաստանի Հանրապետության Նախագահի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, ևս մեկ անգամ ընդունեք իմ ցավակցությունները: Մեր այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է Եվրասիական տնտեսական միության երկամյա գործունեության ամփոփման համար, բացահայտելու մեր ձեռքբերումները, որոնք, մեր կարծիքով, քիչ չեն: Կարծում եմ, որ հարկավոր է ուշադրությունը կենտրոնացնել նաև խնդրահարույց հարցերի վրա, որոնք խոչընդոտում են մեր միասնական տնտեսական տարածքի լիարժեք գործունեությանը: Իհարկե, ցանկալի կլիներ, որպեսզի այդ արդիական խնդիրները քննարկվեին մեր բոլոր... ավելին →
Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում այսօր կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որին Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի նախագահների հետ միասին մասնակցել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներն անդրադարձել են միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին, Կազմակերպության... ավելին →