Նախագահ
ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Երիտասարդների օրհնության օր հռչակված Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառմանը, որը հանդիսապետել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԱԱԽ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ
Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ԱԱԽ անդամների հետ: Օրակարգի շրջանակներում քննարկվել են Ազգային անվտանգության խորհրդի անդամների առաջարկությունների հիման վրա ստեղծված ԱԱԽ 2017 թվականի գործունեության ծրագիրը և ընթացիկ հարցեր: ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹԱԻԼԱՆԴԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թաիլանդի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիանգսակ Քիթիչայսերին (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին և մաղթել հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Ընդգծելով, որ պատմականորեն ձևավորված հայ-թաիլանդական բարեկամական ամուր հարաբերությունների վրա հիմնված կապերը Հայաստանի անկախացումից հետո շարունակում են զարգանալ նույն ոգով, Նախագահը,... ավելին →
ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԻՄՆՎԱԾ «ՌԻԲՈԿ» ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այցելել է մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում հիմնված «Ռիբոկ» սպորտային ակումբ: Հանրապետության Նախագահը ակումբի հիմնադիր-ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված սպորտային ակումբում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, շինարարության մեկնարկից՝ 2015 թվականից մինչ օրս իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին, սպորտային ակումբի հնարավորություններին,... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ մեր երկրում գտնվելու այս երկու օրերին պարոն Դանիելսոնն արդյունավետ և օգտակար հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ նախորդ երկու տարիները Հայաստան-Եվրամիություն համագործակցության... ավելին →
ՀՀԿ «ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հյուրընկալվել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում, որտեղ հանդիպում է ունեցել դպրոցի ունկնդիրների հետ։ 2016 թվականին ՀՀԿ-ի հիմնադրած՝ հանրապետությունում առաջին կուսակցական քաղաքական դպրոցի ավելի քան հարյուր ունկնդիրների շուրջ կեսը անկուսակցական է կամ այլ կուսակցությունների անդամ, նրանք ամենատարբեր մասնագիտությունների ու զբաղվածության տեր անձինք են՝ ուսանողից մինչև պետական ծառայող: ... ավելին →