Նախագահ
ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՃԱՊՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՇԻՆԻՉԻ ԿԻՏԱՈԿԱՅԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Շինիչի Կիտաոկային: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ Հայաստան նրա այցի արդյունքում կծնվեն հայ-ճապոնական փոխգործակցությանն ուղղված նոր ծրագրեր ու գաղափարներ, որոնք կհարստացնեն միջպետական հարաբերությունների օրակարգը: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիներին... ավելին →
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Տաջիկստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստանի Հանրապետություն է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: Տաջիկստանի նախագահն առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նախագահ Ռահմոնը հուշահամալիրի Հիշողության պուրակում նաև ջրել է իր տնկած եղևնին: Հանրապետության Նախագահի նստավայրում այնուհետև տեղի է ունեցել Տաջիկստանի նախագահի... ավելին →
Նախագահի նստավայրում տեղի են ունեցել հայ-տաջիկական բարձր մակարդակի բանակցություններ
Հանրապետության Նախագահի նստավայրում Հայաստանի և Տաջիկստանի նախագահների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: Բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ընդունվել է Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարություն, նաև ստորագրվել են Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև մի... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՍՎԵՆ ՄԻԿՍԵՐԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերին: Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել, որ հայ և էստոնացի ժողովուրդների պատմական արմատներ ունեցող բարեկամության և փոխադարձ վստահության ու հարգանքի վրա կառուցված հարաբերությունները երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիներին վերընթաց զարգացում են ունեցել: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է ավելի... ավելին →
Նախագահը ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ նման այցելությունները լավ հնարավորություն են քննարկելու ՆԱՏՕ-Հայաստան գործակցության օրակարգը, ինչպես նաև մտքեր փոխանակելու տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել ս.թ. փետրվարի 27-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանի ավագանու հատուկ նիստում Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնը ստանձնելու երդման հանդիսավոր արարողությանը: Նախագահը շնորհավորել է Տարոն Մարգարյանին, Երևանի նորընտիր ավագանու բոլոր անդամներին՝ Հայաստանի մայրաքաղաքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելու կապակցությամբ: Հանրապետության Նախագահը արարողության ժամանակ շնորհավորական խոսք է հղել միջոցառման մասնակիցներին: *** Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Երևանի նորընտիր... ավելին →






