Նախագահ
ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ
Հանրապետության Նախագահի մոտ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հանդիպումների շարքում այսօր անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական հարաբերություններին և համագործակցության օրակարգին: Երկկողմ ընթացիկ ծրագրերի կյանքի կոչման, Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների առավել խորացման, հայ-ռուսական բազմոլորտ համագործակցությունը նոր ծրագրերով հարստացնելու ուղղությամբ դեսպանության կողմից իրականացվող աշխատանքների, ինչպես նաև... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանում «Սոֆտկոնստրակտ» ընկերության գրասենյակի բացման արարողությանը: Ընկերությունը գործունեություն է ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ մասնավորապես, զբաղվում է բազմապրոֆիլ ծրագրավորմամբ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հիմնադրված «Սոֆտկոնստրակտ»-ը ներկայումս գրասենյակներ է բացել աշխարհի 14 երկրներում և ունի ավելի քան 500 գործընկեր: Երևանի քաղաքապետի, ՀՀ տրանսպորտի, կապի և... ավելին →
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, ակնկալվող արդյունքների, ընթացիկ ծրագրերի և առկա խնդիրների լուծման հնարավորությունների մասին։ Աշոտ Մանուկյանը Նախագահին տեղեկացրել է տարածաշրջանային համագործակցության ծրագրերի և այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների, մասնավորապես` Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման բարձրավոլտ օդային... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Ընդգծելով, որ այս տարին հոբելյանական է երկու երկրների համար` Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ այդ 25 տարիները դարձել են բոլոր ուղղություններով երկու պետությունների դաշնակցային փոխգործակցության ամրապնդման տարիներ: Հայ-ռուսական միջպետական... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստան-սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները քննարկելու նպատակով: Ընդգծելով, որ Հայաստան-սփյուռք նախորդ խորհրդաժողովը տեղի է ունեցել 2014 թվականին, և այդ երեք տարիների ընթացքում թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքի տարբեր համայնքներում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ, ի հայտ են եկել նոր մարտահրավերներ և հնարավորություններ, Հանրապետության Նախագահը կարծիք է հայտնել, որ այդ հանգամանքներն... ավելին →
Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-տաջիկական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը: ավելին →






