Նախագահ
ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ «ՖՐԱՆՍԻԱՅԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՄ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ
Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանրապետության հեղինակավոր գործարարների միության (ՄԵԴԵՖ) «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպությունում այսօր հանդիպում է ունեցել կազմակերպության անդամների հետ: Միությունը կապող օղակ է ֆրանսիական ձեռնարկությունների և տարբեր պետությունների բարձրաստիճան ղեկավարների, ինչպես նաև այդ պետությունների մասնավոր հատվածի միջև: Միջազգային համագործակցության համար պատասխանատու այս կառույցը աջակցում և նպաստում է... ավելին →
ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԿԼՈԴ ԲԱՐՏՈԼՈՆԻ ՀԵՏ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի հետ: Նշելով, որ իր պաշտոնական այցը բարեկամ Ֆրանսիա կայանում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում, Նախագահ Սարգսյանը այն լավ առիթ և հնարավորություն է համարել Ֆրանսիայի բարձր իշխանությունների հետ ամփոփելու անցած ավելի քան երկու տասնամյակների ընթացքում արձանագրված բազմաթիվ հաջողությունները և քննարկելու ապագա անելիքները։ Զրուցակիցները... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՓԱՐԻԶԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԱՆՆ ԻԴԱԼԳՈՅԻ ՀԵՏ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նախ շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել տիկին Իդալգոյին Կանանց տոնի կապակցությամբ, նշելով, որ առավոտյան շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի բոլոր կանանց և հաճելի է, որ հանդիպման առիթով հնարավորություն ունի շնորհավորելու նաև տիկին Իդալգոյին կանանց այդ գեղեցիկ տոնի առթիվ: Քաղապետ Անն Իդալգոն նշել է, որ մեծ հաճույքով և ջերմությամբ է հիշում Երևան կատարած իր այցերը և... ավելին →
ՓԱՐԻԶՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ ԵՆ ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այսօր Ելիսեյան պալատում կայացել է պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը, որի ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են` Ֆրանսիայի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև համաձայնագիր` Հայաստանում ֆրանսիական համալսարանի մասին, Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի և... ավելին →
ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԺԵՐԱՐ ԼԱՐՇԵԻ ՀԵՏ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-ֆրանսիական միջխորհրդարանական երկխոսությունը շարունակելու է հատուկ դերակատարում ունենալ երկու բարեկամ երկրների հարաբերությունների ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի Ազգային ժողովը եվրոպական բազմաթիվ երկրների խորհրդարանների, այդ թվում` Ֆրանսիայի Սենատի հետ բարեկամական կապերի բարի ավանդույթ է ձևավորել, որն... ավելին →
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա: Փարիզի «Ինվալիդների» պալատի «Պատվո» հրապարակում տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Նախագահ Սարգսյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամներն արարողությունից հետո մեկնել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ` հանդիպում ունենալու կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ, որով... ավելին →