Նախագահ

ՆԱԽԱԳԱՀԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ «ԿԱՐՆԵԳԻ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ28.02.2017

ՆԱԽԱԳԱՀԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ «ԿԱՐՆԵԳԻ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի երկրորդ օրը սկսել է «Հանուն համաշխարհային խաղաղության»՝ Կարնեգի հիմնադրամի Բրյուսելի գրասենյակ այցելությամբ: Հետազոտական հեղինակավոր այս կենտրոնում հյուրընկալված Նախագահ Սարգսյանը հանդիպում ունեցել կենտրոնի փորձագետների հետ: Հանդիպման մոդերատորը՝ «Կարնեգի» հիմնադրամի գիտաշխատող Ստեֆան Լեhնեն, ով զբաղվում է Լիսաբոնի համաձայնագրից ի վեր ԵՄ արտաքին քաղաքականության զարգացումների և անդամ երկրների հետ... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՄԻ ԽՈՒՄԲ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ28.02.2017

ՆԱԽԱԳԱՀԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՄԻ ԽՈՒՄԲ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ: Հանրապետության Նախագահը հանդիպման առիթով շնորհավորել և խորհրդարանականներին է հանձնել Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևները, որով պատգամավորները անցյալ տարի պարգևատրվել էին Հանրապետության Նախագահի կողմից: Մասնավորապես` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Եվրոպական խորհրդարանի... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՄ ԲԱՐՁՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՖԵԴԵՐԻԿԱ ՄՈԳԵՐԻՆԻԻ ՀԵՏ28.02.2017

ՆԱԽԱԳԱՀԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՄ ԲԱՐՁՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՖԵԴԵՐԻԿԱ ՄՈԳԵՐԻՆԻԻ ՀԵՏ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ տիկին Մոգերինիի հետ հերթական հանդիպումը կայանում է Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների համար կարևորագույն պահի, երբ մեկ օր առաջ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հայտարարվեց նոր շրջանակային... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԺԱՆ-ԿԼՈԴ ՅՈՒՆԿԵՐԻ ՀԵՏ28.02.2017

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԺԱՆ-ԿԼՈԴ ՅՈՒՆԿԵՐԻ ՀԵՏ

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է խոսել աշխատանքային այցի բրյուսելյան իր բավականին հագեցած ու արդյունավետ օրակարգի մասին, հույս հայտնելով, որ ԵԽ նախագահ Տուսկի, ԵԺԿ նախագահ Դոլի հետ անկեղծ մթնոլորտում տեղի ունեցած քննարկումները, ինչպես նաև ԵՄ բարձր ներկայացուցիչ Մոգերինիի,... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՆՏՈՆԻՈ ՏԱՅԱՆԻԻ ՀԵՏ28.02.2017

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՆՏՈՆԻՈ ՏԱՅԱՆԻԻ ՀԵՏ

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նորանշանակ նախագահ Անտոնիո Տայանիի հետ: Մինչ այդ Հանրապետության Նախագահը հարցազրույց է տվել «Եվրանյուզ» հեռուստաընկերությանը: Պատասխանելով լրագրողին հետաքրքրող հարցերին` Հանրապետության Նախագահն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և զարգացման հեռանկարին, ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը համարվող... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հետ27.02.2017

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հետ

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Բանակցությունները շարունակվել են ԵԽ նախագահի անունից ի պատիվ աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահի տրված աշխատանքային ճաշի շուրջ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ... ավելին →