Նախագահ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵԺԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ29.03.2017

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵԺԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

Աշխատանքային այցով Մալթայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սեյնթ Ջուլիանսի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի «Արենա» կոնֆերանսների կենտրոնում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին: Այն վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը: Համագումարին մասնակցում են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Կլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները... ավելին →

  Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Արարատի մարզ28.03.2017

Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Արարատի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Հանրապետության Նախագահը այցելել է Մասիս քաղաքի երիտասարդական կենտրոն: Նախագահը մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, տեղի պատգամավորների, կենտրոնի կառուցման բարերարի և շահառուների հետ շրջայց է կատարել Երիտասարդական կենտրոնում: Սերժ Սարգսյանը ծանոթացել է կենտրոնի առաքելությանն ու գործունեության ուղղություններին, մասիսցի երիտասարդների համար ստեղծված պայմաններին: Պատասխանատուները նշել են, որ կենտրոնի... ավելին →

Նախագահը Արարատի մարզում ներկա է գտնվել Վեդու ջրամբարի հիմնարկեքի արարողությանը28.03.2017

Նախագահը Արարատի մարզում ներկա է գտնվել Վեդու ջրամբարի հիմնարկեքի արարողությանը

Աշխատանքային այցով Արարատի մարզ մեկնած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Վեդու ջրամբարի հիմնարկեքի արարողությանը, որին ներկա են եղել նաև փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարը, Արարատի մարզպետը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, Ֆրանսիայի և Իրանի արտակարգ և լիազոր դեսպանները, «Ֆրանսիական զարգացման գործակալության» Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարը, պաշտոնատար այլ անձինք: Հանրապետության Նախագահը ջրամբարի կառուցման... ավելին →

  Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպանը27.03.2017

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նոր Զելանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յան Ալեքսանդր Հիլը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ Հայաստանը կարևորում է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մեծ դերակատարում ունեցող Նոր Զելանդիայի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը: Զրուցակիցները... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին27.03.2017

Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր, անդրադարձել արցախա-ադրբեջանական հակամարտության շփման գծում տիրող իրավիճակին: Համանախագահները ՀՀ Նախագահին տեղեկացրել են Բաքվում ունեցած հանդիպումների մասին: Հանդիպման... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին25.03.2017

Նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել անվանի գործչի հիշատակին:   ավելին →