Նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքին12.04.2017

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Էջմիածին քաղաքում Հանրապետության Նախագահը Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) գործկոմի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի, մարզային և քաղաքային իշխանությունների, տեղի պատգամավորների, սպորտի ոլորտի պատասխանատուների, Էջմիածնի թիվ 1 մարզադպրոցի սաների և քաղաքի բնակիչների հետ մասնակցել է Վաղարշապատի... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՈՆՂՈԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ11.04.2017

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄՈՆՂՈԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մոնղոլիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բանզրագչ Դելգերմաան (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ասիական տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը և հույս է հայտնել, որ Մոնղոլիայի դեսպանի նշանակմամբ հայ-մոնղոլական միջպետական հարաբերությունները... ավելին →

Նախագահն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարարին11.04.2017

Նախագահն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին: Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ նախարար Ջանելիձեի պաշտոնական այցը Հայաստան կլինի արդյունավետ և նոր խթան կհաղորդի միջպետական կապերի ամրապնդմանը: ՀՀ Նախագահը և Վրաստանի արտգործնախարարը երկուստեք գոհունակությամբ են փաստել, որ հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն, խորանում են տնտեսական հարաբերությունները և... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՊՀ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ03.04.2017

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՊՀ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևի գլխավորությամբ: Հանրապետության Նախագահը ողջունել է պատվիրակությանը Հայաստանում, շնորհակալություն հայտնել ընտրությունների դիտարկմանը առաքելության ակտիվ մասնակցության համար: Նախագահը վստահություն է հայտնել, որ ԱՊՀ դիտորդների մասնագիտական... ավելին →

ՀՀ Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը03.04.2017

ՀՀ Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը

ՀՀ Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Սիրելի՛ հայրենակիցներ, Երեկ կարևորագույն օր էր մեր պետության կյանքում։ Մենք անցկացրեցինք խորհրդարանական ընտրություններ, որոնք ավելին էին, քան բոլոր այն խորհրդարանական ընտրությունները, որոնք մենք ունեցել ենք անկախացումից ի վեր։ Այսօր մենք ամենամեծ քայլը կատարեցինք Սահմանադրական բարեփոխումների իրականացման, կիսանախագահականից խորհրդարանական կառավարման համակարգին անցման ճանապարհին։ Մենք այս... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ02.04.2017

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ այսօր առավոտյան մայրաքաղաքի թիվ 9/18 ընտրատեղամասում մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությանը: Քվեարկությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, թե քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելիս ի՞նչ մտածեց կամ ի՞նչ հիշեց՝ զինվորների՞ն, սահմա՞նը, Հանրապետության Նախագահը ասել է. «Մտածեցի, որ խաղաղությունից թանկ բան չկա, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր սահմաններին հանդարտություն լինի, և այդ սահմանները լինեն... ավելին →