Նախագահ

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ26.05.2017

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը: Նախագահի մրցանակները շնորհվել են հիմք ընդունելով տվյալ բնագավառում ՀՀ Նախագահի մրցանակ հիմնելու մասին... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԽ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ25.05.2017

ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԽ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄքԱլիսթերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների օրակարգին, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության կարևոր ու արդի հարցերին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին: Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանը զգալի առաջընթաց է... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ ԶԵԿՈՒՑԵԼ Է ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ24.05.2017

ՆԱԽԱԳԱՀԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ ԶԵԿՈՒՑԵԼ Է ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանն այսօր զեկուցել է նախարարությունում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի գերակա խնդիրների, իրականացվող պետական աջակցության նպատակային ծրագրերի մասին: Իգնատի Առաքելյանը զեկուցել է, որ ընթացիկ տարում շարունակվել է հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի, դիզելային վառելիքի, սերմացուների, սուբսիդավորվող վարկերի տրամադրման... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԵԼԳԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ23.05.2017

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԵԼԳԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոն (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպան Ռեժիբոյին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Նշելով, որ այս տարի Հայաստանը և Բելգիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ անցած ավելի քան... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Կոտայքի մարզ20.05.2017

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Կոտայքի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզի Գառնի և Գողթ համայնքներ: Հանրապետության Նախագահը փոխվարչապետի պաշտոնակատար, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանի, մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանի, տեղական ու տարածքային կառավարման մարմինների ղեկավարների և մի շարք այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ շրջայց է կատարել մարզի... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ ԶԵԿՈՒՑԵԼ Է ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ19.05.2017

ՆԱԽԱԳԱՀԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ ԶԵԿՈՒՑԵԼ Է ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն այսօր զեկուցել է արտահանման զարգացման և ներդրումների ներգրավման ուղղությամբ արձանագրված արդյունքների և իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ։ Սուրեն Կարայանը նշել է, որ նախարարությունը աշխատանքներ է իրականացնում 2017 թվականի առաջին ամիսներին արձանագրված տնտեսական ցուցանիշների դրական դինամիկան պահպանելու և հետագա կայուն զարգացում ապահովելու ուղղությամբ։... ավելին →