Նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզի Բերդի եվ Իջեվանի տարածաշրջաններ06.06.2017

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզի Բերդի եվ Իջեվանի տարածաշրջաններ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդ համայնքում գտնվող «Տավուշ տեքստիլ» ընկերության մասնաճյուղ: Հանրապետության Նախագահը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, «Տավուշ տեքստիլ»-ի ղեկավարության և մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ շրջել է ընկերության արտադրամասում, ծանոթացել կատարված ներդրումներին, վերջին շրջանում իրականացված աշխատանքներին, արտահանման ծավալներին և ընկերության զարգացման ծրագրերին:... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆԸ05.06.2017

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ներկա է գտնվել Գերազանցության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։ Կենտրոնը ստեղծվել է աշխարհահռչակ ֆրանսիական «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության և ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի համատեղ ջանքերով: Գերազանցության կենտրոնը Երևանում բացվում է «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և ֆրանսիական կազմակերպության միջև... ավելին →

Սերժ Սարգսյանը ընդունել է Գերմանիայի Գյոթեի ինստիտուտի նախագահ Կլաուս-Դիթեր Լեհմանին02.06.2017

Սերժ Սարգսյանը ընդունել է Գերմանիայի Գյոթեի ինստիտուտի նախագահ Կլաուս-Դիթեր Լեհմանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի խոշորագույն մշակութային հաստատության՝ Գյոթեի ինստիտուտի նախագահ Կլաուս-Դիթեր Լեհմանին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ պարոն Լեհմանի այցը Հայաստան նոր սկիզբ կդառնա հայ-գերմանական կրթամշակութային համագործակցության զարգացման և այդպիսով նաև երկկողմ միջպետական հարաբերությունների ամրապնդման համար: Նշելով, որ այս տարի Հայաստանը և Գերմանիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը` Նախագահ... ավելին →

ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳԴՀ ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԴԻԹՄԱՐ ՆԻԹԱՆԻՆ02.06.2017

ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳԴՀ ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԴԻԹՄԱՐ ՆԻԹԱՆԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահության անդամ, Բունդեսթագի բյուջետային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Դիթմար Նիթանին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին, բարձր գնահատել նրա գործունեությունը հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում և շնորհակալություն հայտնել Հայոց ցեղասպանության ընդունման ու դատապարտման ուղղությամբ նրա հետևողական ջանքերի համար: «Հարգելի՛ պարոն Նիթան,... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԲԱՆԱԼՈՒ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ01.06.2017

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԲԱՆԱԼՈՒ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Շառլ Ազնավուրի տուն-թանգարան, որտեղ տեղի է ունեցել պետության կողմից «Ազնավուր» հիմնադրամին Ազնավուրի տուն-թանգարանի բանալու հանձնման արարողությունը: *** Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի բանալու հանձնման արարողությանը Հարգելի՛ բարեկամներ, Սիրելի՛ Շառլ, Շատ ուրախ եմ այսօր գտնվելու այստեղ, այս լավ, ջերմ միջավայրում՝ Շառ Ազնավուրի տուն-թանգարանում, որի առկայությունը Երևանում պատիվ է բերում ոչ... ավելին →

Նախագահն ընդունել է «Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամ» ծրագրի ներկայացուցիչներին31.05.2017

Նախագահն ընդունել է «Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամ» ծրագրի ներկայացուցիչներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (FAST) ներկայացուցիչներին, այդ թվում՝ հիմնադիրների և նրանց կողմից ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդամների, խորհրդատվական խորհրդի ներկայացուցիչների և հիմնադրամի գործադիր տնօրենին: Հիմնադրամի գործադիր տնօրեն, նորարարական էկոհամակարգերի ճարտարապետ Արմեն Օրուջյանը ներկայացրել է Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի ձևավորման ընթացքը, հոգաբարձուների խորհրդի և խորհրդատվական խորհրդի անդամներին, որոնց մեջ են առաջատար հայ... ավելին →