Նախագահ

Խնդիրը միայն ընտրության օրը չէ․ խնդիրն այն միջավայրն է, որը ձևավորվում է մինչև ընտրությունները․ Սերժ Սարգսյան

14.04.2026

 

 
«Խնդիրը միայն ընտրության օրը չէ․ խնդիրն այն միջավայրն է, որը ձևավորվում է մինչև ընտրությունները»,- Սերժ Սարգսյան։ 
 
Ընտրություններն արդեն կարող ենք կեղծվող համարել այսպես շարունակվելու դեպքում, երբ`
 
▪️գործող ռեժիմը շինծու մեղադրանքներով ձերբակալում է քաղաքական մրցակիցներին, 
▪️բռնաճնշումների ենթարկում նրանց աջակիցներին,
▪️պետական միջոցները ծախսում ոչ այնպես, ինչպես կծախսվեին ոչ ընտրական տարում, 
▪️բռնի մեթոդներով, բանտարկություններով լռեցնում է ազատ խոսքը, 
▪️ճնշում իշխանությանը քննադատող լրատվամիջոցներին, 
▪️ընտրական խաղի կանոնները փոփոխում է առանց լայն քաղաքական համաձայնության, 
▪️պետական կառույցներն ու հանրային ռեսուրսները օգտագործում է բացառապես իշխանության քաղաքական օրակարգը սպասարկելու համար, 
▪️տեղեկատվական դաշտում ստեղծում է ակնհայտ անհավասարություն և տարբեր մեթոդներով սահմանափակում է այլընտրանքային կարծիքների տարածումը,
▪️դրսից արտաքին որոշ դերակատարներ ընտրություններից առաջ այլևս անթաքույց ընդգծում են իրենց նախապատվությունը հօգուտ գործող կառավարիչների:
 

← Վերադառնալ ցուցակին