Նախագահ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցի կարևոր շեշտադրումները

26.02.2026

 



«TRIPP-ի հետ կապված, ցավոք սրտի, որքան որոշակի մանրամասներ եմ բացահայտում, այնքան իմ ներքին տագնապն ավելանում է՝ Մեղրիի հետ կապված»։
«Միացյալ Նահանգների փոխնախագահը գնում է Բաքու և այդ TRIPP-ի մասով պայմանագիր է ստորագրում։ Բա դա մեր տարածքը չէ՞։ Առանց մեզ մեր մասին պայմանագիր են ստորագրում»։
«Ընտրապայքարը դեռ չի սկսվել, բայց որ ընտրությունները շատ վաղուց արդեն կեղծվում են, դա փաստ է, և որևէ մեկը չի կարող ժխտել»։
«Եթե մարդիկ ձերբակալվում են, եթե պետական միջոցները ծախսվում են ոչ այնպես, ինչպես կծախսվեին ոչ ընտրական տարում և այլն, այդ բոլորը խախտումներ են»։
«Մենք պատրաստվում ենք շարունակել մեր պայքարը շատ մեծ ինտենսիվությամբ։ Եվ կարծում եմ՝ մեր հաջորդ հանդիպմանն այստեղ իմփիչմենթի մասին նոր բան կլսեք»։
«Ընդդիմության միավորվելու մասին չէ խոսքս, այլ՝ ներընդդիմադիր պայքարը մեղմելու մասին։ Դրանք տարբեր բաներ են»։
«Ինձ և մեր քաղաքական ուժի համար ամենակարևորը իշխանափոխությունն է, ոչ թե մի քանի մանդատ տանելը»:
«Ընդդիմության տարբեր թևերի միջև խնդրի լուծումը տեսնում եմ կենտրոնական խնդրի կարևորության՝ իշխանափոխության գիտակցման մեջ»։
«Ես չեմ կարծում, որ ներընդդիմադիր պայքարը սաստկացրել է. ուղղակի ջրերը զուլալվում են, և մենք այդտեղ որևէ խնդիր չունենք»։
«Բոլոր նրանք, նկատի ունեմ քաղաքական ուժերին, ովքեր պետք է փորձեն մեր հաշվին միավորներ հավաքել, իբր մեր շանսերը նվազեցնելու համար, ակնհայտ է, որ իրենց ասվելու է ճշմարտությունը»։
«Զրպարտության պատասխանը մեզնից ստանալու են ճշմարտության տեսքով»։
«Ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցելու կամ չմասնակցելու մասին կհայտարարենք մինչև հաջորդ ամսվա վերջը կամ ապրիլի սկզբի օրերին՝ խորհրդակցելով նաև մեր պատվիրակների և ակտիվի հետ»։
«ՍԵՊԱ-ի շրջանակներում մենք ոչ թե ատոմակայանի փակվելու մասին ենք պայմանավորվել, այլ՝ կայանի աշխատանքը քսան տարով երկարացնելու, և շնորհիվ այդ բանակցությունների՝ այսօր ատոմակայանը գործում է»։
«Կտեսնեք՝ բոլո՞ր թոշակառուներն արդյոք 10 000 դրամով ավելի կստանան իրենց
կենսաթոշակները, թե ոչ. դա միջին կենսաթոշակի վրա նվազ ազդեցություն է ունենալու։ Ինչպես մնացած բոլոր հայտարարություններում, այս հայտարարությունում էլ եմ տեսնում ժուլիկություն»։

← Վերադառնալ ցուցակին