Նախագահ
Սերժ Սարգսյանի մոտ 7-ժամանոց հարցազրույցի ամփոփ նկարագիրը
12.11.2025
| AntiFake TV | «Իմնեմնիմի» փոդքասթ
Ստորև ներկայացվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Իմնեմնիմի» փոդքասթի շրջանակներում մոտ 7 ժամանոց զրույցի հիմնական պնդումները, թեմատիկ ուղղությունները և դրանց վերաբերյալ դիտարկումները։
Ընդհանուր առմամբ, փոդքասթը պատմական և քաղաքական լայն անդրադարձ է 1988-ից ի վեր Սերժ Սարգսյանի գործունեության տարբեր ժամանակահատվածներին, նրա՝ որպես Հայաստանում առանցքային պաշտոններ զբաղեցրած անձի շուրջ ձևավորված իրական և կեղծ պնդումներին, միֆերին ու կարծրատիպերին, անցյալի որոշումներին, անձնական կյանքի որոշ դրվագներին, ներքաղաքական ներկայիս աղետալի վիճակին, հնարավոր նոր վտանգներին ու ընդդիմության անելիքներին։
Սերժ Սարգսյանի խոսքն ունի ընդգծված հակադրություն ՀՀ ներկայիս իշխանության քաղաքականության հետ, հատկապես ներքին ու արտաքին, պաշտպանական և անվտանգային ոլորտներում։
Առաջին անգամ ուղիղ եթերում հնչել են սենսացիոն բացահայտումներ 2018 թվականի իրադարձությունների, Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում իշխանությունների գաղտնի քայլերի մասին:
Ուղիղ եթերն ընդմիջվել է երբևէ չհրապարակված մի քանի տեսանյութերով, որոնցում ներկայացվել են հատվածներ «off the record» ռեժիմով 2023թ. Քաղաքացիական կրթության դպրոցի շրջանակներում «Արցախյան հակամարտություն. բանակցային գործընթաց» թեմայով Սերժ Սարգսյանի բաց դասախոսությունից:
Փոդքասթը հեռարձակվել է 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի նախաշեմին:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ նման ձևաչափով ուղիղ եթերում իր հրապարակային խոսքը կարող էր ավելի վաղ լինել, եթե չսպասեր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակմանը, որի բովանդակությանը որոշել էր հանգամանորեն անդրադառնալ, սակայն զեկույցը գործող իշխանությունները որոշեցին չհրապարակել՝ ուղարկելով Ազգային ժողովի գաղտնի փաստաթղթերի բաժին: Այդուհանդերձ, Սերժ Սարգսյանը, ով եղել է ԼՂ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահը, երկու անգամ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար, որպես երկրի նախագահ՝ եղել է ՀՀ ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար, վարել է հաղթական պատերազմներ, իր դիտանկյունից հաղորդման ժամանակ վերլուծել է 44-օրյա պատերազմի պարտության պատճառները, ընդգծել և հիմնավորել, որ այդ պատերազմը կարող էր այլ ելք ունենալ:
Սերժ Սարգսյանի այս հրապարակային խոսքը քաղաքական դաշտում և հանրության շրջանում մեծ ռեզոնանս առաջացրեց՝ ունենալով համացանցում բազմահազար դիտումներ և բազմաթիվ անդրադարձներ զանգվածային լրատվամիջոցներում:
Դիտել հարցազրույցը YouTube-ում՝ https://bit.ly/3LPupBz
ՓՈԴՔԱՍԹԻ ԹԵՄԱՏԻԿ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
Տեսանյութի րոպե/ժամ | ԹԵՄԱ
━━━━━━━━━━━━━━━━━━━
15:10 | Սերժ Սարգսյանը ցույց է տալիս իր աշխատասենյակը (տեսանյութ)
30:21 | Ինչու՞ ՀՀ երրորդ նախագահը որոշեց հիմա խոսել
35:54 | 44-օրյա պատերազմն անխուսափելի՞ էր
47:57 | Բանակցային փաստաթղթերի ու Փաշինյանի՝ «ինքն իրեն գժի տեղ դնելու» մասին
58:00 | «Սեպտեմբերի 30-ին հասկացա, որ պատերազմում մեր գործերը լավ չեն»
1:06:00 | «Ոչմիթիզականությունը կարող է մեզ կործանել» արտահայտության մասին
1:09:55 | Ի՞նչ կաներ Սերժ Սարգսյանը 44-օրյա պատերազմի մեկնարկի ժամանակ, եթե լիներ երկրի ղեկավար
1:17:38 | Արցախի պաշտոնյաների գերեվարման հանգամանքների մասին
1:26:55 | ԱԺ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի և զեկույցի մասին
1:33:00 | «Քաղաքացիական կրթության» դպրոց․ «Սերժի վախտ» աշխատելու և դիվանագիտական կորպուսի մասին
1:38:27 | 2018թ․ իրադարձություններում արտաքին դերակատարների ներգրավվածություն
1:46:20 | Ինչ վիճակ էր Արցախում մինչ Արցախյան առաջին պատերազմը
1:56:30 | Շուշիի ազատագրումն ու հանձնումը
2:08:48 | Սերժ Սարգսյանի դերակատարության մասին
2:10:40 | 1993թ․ ՀՀ պաշտպանության նախարար նշանակվելու մասին
2:15:48 | Սերժ Սարգսյանի տիկնոջ ու ծնողների մասին
2:26:48 | Վազգեն Սարգսյանի հետ հարաբերությունների մասին
2:32:50 | Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի և դրա պատճառների մասին
2:35:39 | Սուպերնախարարության ստեղծման և ղեկավարման մասին
2:40:30 | Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները՝ Սերժ Սարգսյանի աչքերով
2:57:12 | «Քաղաքացիական կրթության» դպրոց․ Փոխլրացման հայեցակարգը (Եվ-և-ի քաղաքականություն)
3:05:37 | Ինչպես Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀԿ-ական
3:11:30 | ՊՆ շենքի կառուցման պատմությունը
3:18:10 | ՀՀ երրորդ նախագահ դառնալու ուղին
3:24:00 | Միջազգային կառույցների դիտարկումների մասին
3:31:00 | Նիկոլ Փաշինյանի համաներման մասին
3:36:45 | Բանակցային գործընթացի և Ալիևի մասին
3:41:30 | «Ծեծված» Ալիևն ու պարտվածի կոմպլեքսով Նիկոլը
3:46:00 | ՊՊԾ գնդի գրավումն ու դրա հանգուցալուծումը
3:57:30 | Սերժ Սարգսյանի տիրապետած ինֆորմացիայի, դրանց հրապարակման և կոմպրոմատների մասին
4:04:48 | Սահմանադրության բարեփոխումներ․ կառավարման համակարգի փոփոխության մասին
4:17:39 | «Չեմ հավակնելու Հայաստանի ղեկավարի կարգավիճակին» արտահայտության և 2017թ․ վարչապետ առաջադրվելու պատճառների մասին
4:28:06 | «Քաղաքացիական կրթության» դպրոց․ ՀՀ–Թուրքիա բանակցություններ
4:34:17 | «Քաղաքացիական կրթության» դպրոց․ Մաքսային միությանը և ԵԱՏՄ-ին անդամակցելու պատճառներ
4:42:16 | 2018թ․ իրադարձություններ․ ինչու ուժ չկիրառվեց ռադիոտուն ներխուժելու ժամանակ
4:52:45 | Ովքեր էին շնորհավորել վարչապետ Սարգսյանին և ինչու ԵՄ-ն չփոխանցեց շնորհավորանքը
5:00:35 | Նիկոլ Փաշինյանի հետ «Մարիոթում» հանդիպման մասին
5:06:30 | «Պաշտոնից ավելի թանկ բան ունեի»․ Սերժ Սարգսյան
5:14:10 | Իշխանությունը Կարեն Կարապետյանին փոխանցելու մասին
5:23:00 | Երբ կայացվեց հրաժարական տալու որոշումը
5:26:55 | ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցների մասին
5:28:43 | Վրաստանի փողոցային գործընթացների հետ անալոգիաներ
5:31:17 | ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին առաջադրելու և երկրորդ անգամից ընտրելու մասին
5:38:32 | Սերժ Սարգսյանի և Դավիթ Սարգսյանի հարցազրույցից հատված
5:45:49 | Մերօրյա իրականություն․ խաղաղության գործընթացի և «Միջանցքի» հարցի մասին
5:54:05 | Ներքաղաքական իրավիճակի և ընդդիմության անելիքների մասին
6:10:00 | Դավիթ Համբարձումյանի և քաղաքական այլ հետապնդումների մասին
6:19:27 | Հանցագործությունների թվի աճի և սոցիալական խնդիրների մասին
6:25:33 | Հարցեր լսարանից Սերժ Սարգսյանին
6:37:00 | Մինչև որ թվականը Սերժ Սարգսյանը հեռախոս չի ունեցել
6:44:38 | Նամակներ լսարանից Սերժ Սարգսյանին
6:50:12 | Սերժ Սարգսյանի խորհուրդը հաղորդման ավարտին
