Նախագահ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցի կարևոր ուղերձները

29.10.2025

 


ՀՀ դատական համակարգի ներկայիս վիճակի, Դավիթ Համբարձումյանին կալանավորելու, իմփիչմենթի գործընթացի մասին․
«Հայաստանի դատական համակարգը քաղաքականացված է, և դատավճիռները կախված են մեկ անձի կամքից»։
«Ակնհայտ է, որ ամբողջ դատավարության ընթացքում որևէ լուրջ ապացույց չի ներկայացվել՝ կապված Դավիթ Համբարձումյանի կողմից հանցավոր գործունեության հետ»։
«Այդ հոդվածով աննախադեպ ժամկետ է կիրառվել, որպեսզի որևէ կերպ համաներումը չազդի պատժամիջոցի վրա»։
«Դավիթ Համբարձումյանը մնալու է իմպիչմենթի գործով վարչապետի մեր թեկնածուն»։
«Փաստաբանները բողոքարկելու են, և այդ ընթացքում Դավիթ Համբարձումյանի բոլոր իրավունքները պաշտպանվում են»։
«Մենք այլ պլան չունենք, քան իմփիչմենթի գործընթացն առաջ տանելը»։
«Դատավորներն իրենք են որոշում արդարադատությո՞ւն ապահովել, թե՞ անձնական անվտանգություն»։

← Վերադառնալ ցուցակին