Նախագահ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցի կարևոր շեշտադրումները
23.10.2025

Այս ռեժիմի ներկայացուցիչները չունեն ո՛չ սրբություն, ո՛չ բարոյականություն և ո՛չ էլ արժանապատվություն։
Օր առաջ սրանց իշխանությունից հեռացնելը Հայաստանին միայն ու միայն օգուտ է։
Ինչպե՞ս կարելի է իմփիչմենթը հակադրել ընտրություններին. դրանք երկուսն էլ սահմանադրական դրույթներ են։
Եկեղեցու դեմ արշավ կարող է ձեռնարկել մարդ, ով ունի հոգեկան խնդիրներ կամ լցված է ամբողջովին չարությամբ կամ էլ կատարում է թշնամու հանձնարարությունները։
Եկեղեցու դեմ հալածանքները միայն ու միայն ուժեղացնում են եկեղեցուն։
Մեր քաղաքական ուժն ամբողջովին կանգնած է Վեհափառ Հայրապետի, մեր եկեղեցու կողքին։
Հենց Վեհափառ Հայրապետը կես բառ ասի՝ ցանկացած եկեղեցում, Հայաստանի ցանկացած կետում, մենք պատրաստ ենք այնտեղ կանգնելու։
Ժողովուրդը չի կարող սխալվել․ ժողովուրդը կարող է ինչ-որ պահի մոլորվել, ինչ-որ պահի տրվել պոպուլիստների հորդորներին, խոստումներին, բայց չի կարող սխալվել։
Ես երբեք թույլ էլ չեմ տվել, որպեսզի մեզ համարեն երկրորդական, երրորդական երկիր։
Մինչև այդ շինծու դատավարությունը Բաքվում չավարտվի, չեմ կարծում, որ հնարավորություն կա, որպեսզի մեր գերիները վերադառնան Հայրենիք։
Ես ցանկանում եմ իմ անվերապահ համերաշխությունը հայտնել Ֆրանսիայի պաշտոնաթող նախագահ Նիկոլա Սարկոզիին։