Նախագահ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցի կարևոր շեշտադրումները

07.10.2025

 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցի կարևոր շեշտադրումները․


«Այո, քննիչ հանձնաժողովի ուսումնասիրությունը՝ զեկույցը, ուղարկել են արխիվ, բայց արդյո՞ք կարողանալու են արխիվ ուղարկել իրենց մեղքը կապիտուլյացիայի համար։ Իհարկե, չեն կարողանալու։ Իրենք իրենց մեղքերն են այնտեղ գտնելու այդ հանձնաժողովի ուսումնասիրություններում»։
«Մեր վարած բանակցային գործընթացում առհասարակ Ալմա-Աթայի հռչակագիրը զրոյական դերակատարություն է ունեցել։ Նույնիսկ ադրբեջանցիները չէին համարձակվում այդպիսի արգումենտ բերել»։
«Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող լինել որպես հիմք։ Լավ, իրենք փորձում են դա անել, այդ դեպքում մեկ այլ բան ասեմ. Ալմա-Աթայի հռչակագրից բառացիորեն ամիսներ առաջ եղել է արդեն հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիան, դեմարկացիան, ինչո՞ւ դրանով չեն առաջնորդվում»։
«Բա որ այն ժամանակվանից ամեն ինչ որոշված էր, այդ դեպքում ինչո՞ւ է Մինսկի խումբ ստեղծվել, ինչո՞ւ համանախագահները՝ երեք համանախագահները, հինգ անգամ հայտարարել են, թե գործընթացն ինչպես կլինի»։
«Արցախը կմնա հայկական, եթե մեր ուղեղների մեջ՝ բոլորիս ուղեղների մեջ այն լինի հայկական»։
«Ես հաջողություն եմ ցանկանում բոլոր այն ուժերին, ովքեր արդեն որոշել են մասնակցել 2026 թվականի ընտրություններին»։
«Ես Հայաստանի Հանրապետությունում որտեղ ծառայել եմ, որ կառույցներում էլ ծառայել եմ, միշտ փորձել եմ նպաստել դրանց կայացմանը, այդ թվում նաև շենքային պայմանների բարելավման առումով»։
«Եթե պաշտպանության նախարարության համալիրը կառուցվեր այսօր, հինգ անգամ ավելի շատ գումար կծախսեին»։
«Իմփիչմենթ գործընթացի նախաձեռնողները մենք չենք եղել։ Մենք եղել ենք պաշտպանողները, մենք եղել ենք և կանք թեկնածու առաջադրողները, ինչի համար, այս բառը չեմ սիրում ասել, բայց հպարտ ենք, ինչի համար ես շնորհակալություն եմ հայտնում մեր թիմի բոլոր անդամներին, ովքեր այդ գաղափարը պաշտպանեցին»։
«Այս իշխանությունների հետ մենք հսկայական, հարյուրավոր տարբերություններ ունենք շատ սկզբունքային հարցերում»։
«Բոլորն էլ, բացի այսօրվա Հայաստանի կառավարչից, դրան Զանգեզուրի միջանցք են անվանում։ Այդպես են անվանում ադրբեջանցիները, թուրքերը, շատ վաղուց են չէ՞ դրա մասին խոսել»։
«Ես դեմ չեմ ուրիշ ժողովուրդների անվտանգության ապահովմանը, իրենց երազանքների իրականացնելու ձգտմանը, բայց այդ երազանքների իրականացման ձգտումը չպետք է ուրիշների՝ մեկ այլ ժողովրդի ճնշի»։
«Հայաստանի կառավարիչն ասում է՝ ուզո՞ւմ եք Թուրանը միանա, դե թող միանա։ Այսինքն՝ չեմ հասկանում՝ ինքը ո՞ր երկրի կառավարիչն է։ Անկեղծ, չեմ հասկանում, ո՞ր ժողովրդի ներկայացուցիչն է»։
«Այն իշխանությունը, այն կառավարիչները, ովքեր երեք անգամ մեծացրել են Եռաբլուրը, ինձ մեղադրում են՝ փորձում են մեղադրել, իբր, Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ»։
Ճեպազրույցն ամբողջությամբ`

← Վերադառնալ ցուցակին