Նախագահ

Տեղի է ունեցել «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի 7-րդ հոսքի ավարտական վկայականների հանձնման արարողությունը

26.04.2025

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. ապրիլի 25-ի երեկոյան ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի 7-րդ հոսքի շրջանավարտների հետ:

Նախագահ Սարգսյանը նրանց հանձնել է ավարտական վկայականները, պատասխանել շրջանավարտներին հուզող և հետաքրքրող հարցերին։
Թվով շուրջ 75 շրջանավարտ նախորդող ամիսների ընթացքում քաղաքական դպրոցում ունկնդրել է մոտ 35 բանախոսություն քաղաքագիտության,
տնտեսագիտության, իրավագիտության, միջազգային հարաբերությունների, ինչպես նաև հմտությունների զարգացման թեմաներով։
2016 թվականին ՀՀԿ կողմից հիմնադրված՝ ՀՀ-ում առաջին կուսակցական քաղաքական դպրոցն այսօր արդեն ունի շուրջ 845 շրջանավարտ։
 
Հնարավոր է սա 12 մարդ and տեքստ նկարն է
Հնարավոր է սա 6 մարդ and տեքստ նկարն է
Հնարավոր է սա 1 person նկարն է

← Վերադառնալ ցուցակին