ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՈՒԺՆ է՝

դիմակայելու վերահաս վտանգներին,

վերանորոգվելու կորուստների ցավից,

խուսափելու անցյալի սխալներից,

վերարժևորելու ներկան,

հիշելու և փառաբանելու անցյալի հաղթանակները և հերոսներին,

պայքարելու սեփական Հայրենիքում արժանապատիվ՝ ազատ և անկախ ապրելու հիմնարար իրավունքի համար:
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋ ԳՆԱԼՈՒ ՄԵՐ ՈՒՂԵՆԻՇՆ Է.

Մենք հիշում ենք Ազգային զարթոնքի վերածված Ղարաբաղյան շարժումը՝ 37 տարի առաջ սկիզբ առած, հաղթանակով պսակված Արցախյան ազգային-ազատագրական պայքարը:

Մենք հիշում ենք այդ հաղթանակները մսխած ազգուրաց պետականաքանդներին:
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԵԼՈՒ ՄԵՐ ԿԱՄՔՆ Է՝

հիմնավորապես մերժելու Հայաստանի ներկայիս կառավարիչների գաղափարախոսությունը՝ մոռանալ սեփական արմատները, պատմությունը, հայրենի ծննդավայրը, ազգային արժանապատվությունը,

չընդունելու պետության և հայրենիքի մասին շինծու և վտանգավոր թեզերը,

թոթափելու անտարբերությունը,

հաղթահարելու վախերը,

չկորցնելու զգոնությունը,

անվրեպ հաշվարկելու վտանգները,

կրկին հասնելու հաղթանակի:
Հիշողությունը կորցրած ժողովուրդը վաղ թե ուշ կորցնում է նաև իր ապագան։
ՄԵՆՔ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ: