Նախագահ
Հունվարի 13-ին Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա
14.01.2025

Հունվարի 13-ին Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 15-րդ հուշամրցաշարի ընթացքին:
Նախագահը շրջել է տարիքային խմբերով անցկացվող շվեյցարական մրցաշարի դահլիճում, որտեղ մասնակցում են 683 շախմատիստներ՝ Երևանից և մարզերից, ինչպես նաև այցելել շրջանային մրցաշարի դահլիճ, որտեղ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Հնդկաստանի և Իրանի շախմատիստները պայքարում են միջազգային վարպետի և գրոսմայստերի նորմաների համար:

