Նախագահ

ՀԱՅՈՑ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ԵՎ ՀԱՅՐԵՆՅԱՑ ՀՈԳՈՒ ՎԵՐԱԾՆՈՒԹՅԱՆ ՏԱՃԱՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ

18.11.2024

 2009 թվականի մայիսի 14-ին Երևանում տեղի ունեցավ Սբ․ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի գիտական նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը՝ հանդիսապետությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի։ Մատենադարանի նոր մասնաշենքի ճարտարապետական նախագիծը կատարվել էր դեռևս 1986 թվականին և չէր կենսագործվել 1988 թվականի ավերիչ երկրաշարժի պատճառով։ Ինչպես նշում է նախագծի ճարտարապետը՝ Արթուր Մեսչյանը, ինքը հանկարծ ականջալուր եղավ այն հոգեհմա շշուկին, որ Մատենադարանի հիմնադրման 50-ամյակի առթիվ ցանկություն կա իրականացնելու տարիներով փայփայած երազանքը։ Եվ սրտի թրթիռով նախագիծը ներկայացվեց այն ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանին, ում անմիջական ջանքով գտնվեց նաև նոր մասնաշենքի կառուցման հովանավորը՝ «Մոնարխ» ընկերության նախագահ, ռուսաստանաբնակ հայ բարերար Սերգեյ Համբարձումյանը։

Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցումը իրականացավ և նրա բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 2011 թվականի սեպտեմբերի 22-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի տոնակատարության շրջանակում։ Իր բացման խոսքում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ «Մատենադարանը մեր ամեն ինչն է՝ լեզուն, գրականությունը, պատմությունը, գիտությունը, կենսագրությունը, մեր գալիք բոլոր հաղթանակների խարիսխը»։
Մատենադարանի նոր մասնաշենքը դարձավ հայրենյաց հոգու խորապատկերի մասը՝ զարդարելով համայն հայության սրտի՝ մեր պետության մայրաքաղաք Երևանը, հույս, հավատ և սեր ներշնչելով հայությանը իր ստեղծարար մտքի, ապագա արարումների և ազատասեր ոգորումների հանդեպ, նաև դարձավ պատմական ժամանակաշրջանում դարակազմիկ երևույթ՝ հայոց ազատագրական պայքարում հավերժի մեջ փողփողացող մեր դրոշը, հայ քաջորդիների հավիտյանս հնչող ռազմերգն ու օրհներգը։
 
Կարող է լինել 2 մարդ and տեքստ նկարազարդում
 
Հնարավոր է սա հուշարձան and տեքստ նկարն է
 
Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:
Հնարավոր է սա գիրք and տեքստ նկարն է
 
Հնարավոր է սա text նկարն է
 
Հնարավոր է սա 4 people նկարն է
 
Հնարավոր է սա 8 մարդ and տեքստ նկարն է
Հնարավոր է սա 7 մարդ and տեքստ նկարն է
 
Հնարավոր է սա 5 մարդ and տեքստ նկարն է
 
Հնարավոր է սա monument նկարն է

← Վերադառնալ ցուցակին