Նախագահ
«Սերժ Սարգսյանի՝ ՌԴ այցի մասին հրապարակումն ապատեղեկատվություն է». Սերժ Սարգսյանի գրասենյակ
20.08.2024
168.am-ը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նախագահ Սերժ Սարգսյանը կարճատև այց է կատարել Ռուսաստանի Դաշնություն, ինչպես այսօր գրել է հայկական լրատվամիջոցներից մեկը:
Սերժ Սարգսյանի գրասենյակից մեզ պատասխանեցին.
«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՌԴ այցի մասին հրապարակումն ապատեղեկատվություն է: Ավելին, Սերժ Սարգսյանը 2018 թվականի իշխանազավթումից հետո որևէ այց չի կատարել Ռուսաստանի Դաշնություն»:
Արմինե Վարդանյան
168.am