Նախագահ
Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում /2-րդ մաս/
30.06.2024
Այդ մասին են վկայում Ս. Սարգսյանի նախաձեռնողական ներգրավումը և արդյունավետ գործունեությունը ժողովրդավարական և ազգային-ազատագրական պայքարի նորաստեղծ գրեթե բոլոր ղեկավար մարմիններում:
Մասնավորապես, Ս. Սարգսյանը 1988թ. մարտի 2-ին ժողովրդի բազմահազարանոց հավաքում ընտրվել է «Կռունկ» կոմիտեի անդամ, որտեղ ընդգրկվել է Քաղաքական հարցերի բաժնի կազմում և Ռ. Քոչարյանի, Մ. Միրզոյանի, Վ. Աթաջանյանի, Գ. Պետրոսյանի և Շ. Հարաթյունյանի հետ ջանքեր գործադրել ստեղծված բարդ իրավիճակում ճիշտ քայլերի մշակման ուղղությամբ: Իրավաբանորեն լինելով հասարակական-քաղաքական կազմակերպություն՝ «Կռունկ» կոմիտեն Հայկական ԽՍՀ-ում գործող «Ղարաբաղ» կոմիտեի հետ համընթաց կազմակերպել է ԼՂԻՄ հայության ազատագրական պայքարը՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմից ինքնավար մարզը դուրս բերելու և Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու նպատակով: 1988 թվականի մարտի 24-ին «Կռունկ» կոմիտեն օրենքից դուրս հայտարարելուց, իսկ նրա անդամների հետապնդումների մեկնարկից հետո այն անցել է ընդհատակ, ապա 1988 թվականի հուլիսի սկզբներին վերջնականապես տրոհվել է գործունեությունը վերսկսած տնօրենների խորհրդի և նորաստեղծ «Միացում» շարժմանը23]: