Նախագահ

Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում /19-րդ մաս/

30.06.2024

 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այսպիսով, փաստական հիմքի և պատմության օրինաչափությունների հաշվառմամբ փորձեցինք ներկայացնել ՀՀ երրորդ նախագահ, ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Ս. Սարգսյանի ավանդը ՀՀ ԶՈՒ կայացման, բարեփոխումների միջոցով զարգացման գործում՝ հատկանշելով Արցախում ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնավարման շրջանները և Հայաստանի Հանրապետության նախագահության երկու ժամանակաշրջանները:

Սակայն, ակներև է, որ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության պաշտպանունակության բարձրացման, պաշտպանական-անվտանգային համակարգի կատարելագործման ուղղությամբ նրա ջանքերը չեն դադարել ՀՀ պետական անվտանգության վարչության պետի, ապա ազգային անվտանգության նախարարի (1995-1996թթ.), ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի (1996-1999թթ.), ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի (1999-2000թթ.), ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի (1999-2007թթ.), ՀՀ վարչապետի (2007-2008թթ.) պատասխանատու պաշտոններում։

Այստեղ տեղին է հատկանշել այն անաչառ կարծիքները, որ արտահայտել են Ս.Սարգսյանի աշխատանքային գործունեության ընթացքում նրա հետ գրեթե ամենօրյա շփում ունեցած՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որին Սերժ Սարգսյանի աշխատանքը գնահատելու համար կողմնապահության մեջ մեղադրելը թեթևամտություն կլիներ, ՀՀ բանակաշինության գործում իր անուրանալի ավանդն ունեցած ՀՀ առաջին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը:

Լևոն Տեր-Պետրոսյան. «(Սերժ Սարգսյանը)… շատ լավ նախարար է եղել բոլոր իր զբաղեցրած պաշտոններում՝ և՛ անվտանգության, և՛ բանակի, և՛ ոստիկանության մարմիններում: Այստեղ ոչ մի վերապահում ես չեմ կարող անել՝ այդ տարիներին կատարած նրա աշխատանքի համար»[246]:

Վազգեն Սարգսյան. «Սե՛րժ ջան, քո մասին պետք է միանշանակ ասել՝ դու եղել ես Ղարաբաղի բանակի, Հայաստանի բանակի արմատում կանգնած մարդ, որն իր ձեռքերով, իր ներդրումով, իր գիտելիքներով, իր համբերությամբ, համբերատարությամբ, վերջապես՝ իր տաղանդով շատ մեծ, շատ, չափազանց մեծ, անգնահատելի մեծ բան ես արել մեր բանակի ձևավորման համար։ Եվ դու այն նախարարն ես, որը բանակը հասցրեց այն վիճակին, որից հետո արդեն նախարարի անձը կարևոր չի։ Դու կարողացար ստեղծել այդ սիստեմը, կարողացար ավարտին հասցնել ցիկլը, դու կարողացար ստեղծել հրաշալի թիմ, և էս օղակում, էս մեխանիզմի մեջ բոլոր ատամնանիվներն իրենց տեղում շատ լավ աշխատում են, և դա քո ամենամեծ լուման ա։ Ուզում եմ քեզանից խորը-խորը շնորհակալություն հայտնել՝ որպես ընկեր։ Մենք իրար հետ տեսել ենք շատ դաժան պարտություններ, մենք իրար հետ տարել ենք նաև շատ մեծ հաղթություններ։ Դու և՛ որպես նախարար, և՛ որպես ընկեր կյանքի բոլոր դրսևորումներում եղել ես ծայրահեղորեն ազնիվ, պարկեշտ, և էդ քո բնավորության ամենամեծ գծերն են, որը քեզ հավասարաչափ սիրելի են դարձնում և՛ քո ընկերներին, և՛ քո զինակիցներին, և՛ քո ենթականերին»[247]։

Որոշակիորեն ՀՀ զինված ուժերում կազմակերպական և զուտ ռազմական անվիճարկելի մի շարք հաջողություններ, որոնք դարձել են Հայաստանի երրորդ հանրապետության, պետականաշինության պատմության կարևոր մասը, կապված են Սերժ Սարգսյանի անվան և նրա գործունեության հետ: Մասնավորապես, Սերժ Սարգսյան-ռազմական գործչի և հմուտ կազմակերպչի ավանդը անուրանալի է Արցախի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի ստեղծման և տեղի ազգաբնակչության պաշտպանության ու անվտանգության ապահովման, մի շարք ռազմական օպերացիաների պլանավորման, համակողմանի ապահովման կազմակերպման ու քաղաքական պատասխանատվության ստանձնման, որպես ՀՀ պաշտպանության նախարար՝ 1993-1994թթ. ձմեռային ռազմարշավում Ադրբեջանի լայնածավալ հարձակողական գործողությունների, 1994թ. գարնանային ռազմարշավում հիմնականում ՊԲ հակահարձակումների, ինչպես նաև ռազմադիվանագիտական միջոցներով թշնամուն զինադադար պարտադրելու, ՀՀ պետականաշինության, հատկապես ուժային կառույցների կայացման ու զարգացման, ՀՀ զինված ուժերում բազմաթիվ բարեփոխումների, պաշտպանական-անվտանգային կարևոր փաստաթղթերի մշակմանև գործողության մեջ դնելու, ՀՀ ռազմական քաղաքականության բարելավման, ՀՀ ԶՈԻ շինարարության ռազմավարության ու մարտավարության կատարելագործման և բազմաթիվ այլ համապետական ու գերատեսչական ձեռնարկումներում:

Անկասկած, անհնարին է մի հոդվածի շրջանակներում սպառել ամբողջ նյութը, ինչպես նաև ներկայացնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մեծածավալ ու վաստակաշատ գործունեությունը, անդրադառնալ նաև թերացումներին, բացթողումներին, որոնք անխուսափելի են ցանկացած աշխատանքում, այդուհանդերձ, անառարկելի է, որ վերջիններս չեն կարող նսեմացնել փաստարկված ակներև ձեռքբերումներն ու հաջողությունները:

Իսկ թե ինչպես մեծագույն դժվարություններով, զոհողություններով, հայ ժողովրդի բազմաթիվ նվիրյալ զավակների՝ բարձրագույն պաշտոնյաներից մինչև զինվորներ, ջանքերով քայլ առ քայլ ստեղծված, ամրապնդված, կայացած, պատերազմի բովում թրծված և փառավոր հաղթանակներ կերտած Հայկական բանակը 2018 թվականից հետո քայլ առ քայլ թուլացվեց, միտումնավոր վարկաբեկվեց և որպես այդ ամենի անխուսափելի հետևանք՝ պարտվեց նույն այն թշնամուն, որին ավելի դժվարին պայմաններում հաղթել էր, պահանջված է ներկայացնել հետագա հետազոտությունների արդյունքում՝ համակողմանի վերլուծությամբ և նույնքան անկողմնակալ ու փաստարկված պատմագիտական անդրադարձով:

Մհեր Հարությունյան

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, պահեստազորի մայոր

«Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար

 

[1] Ալթունեան Գ., Անհատի և մասսայի դերը պատմութեան մէջ, «Արարատ» (պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի), Փետրուար, համար Բ, 1912, էջ 139-155: Խտրյան Հ., Ժողովրդական մասսաների և անհատի դերը պատմության մեջ, Ե., ԵՊՀ հրատ., 1960, 52 էջ: Гринин Л., Личность в истории: Эволюция взглядов // История и современность, 2010, № 2, с. 3-44, Он же, Лекция: Роль личности в истории: история и теория вопроса// Философия и общество, 2011, № 4, с. 175-193. Он же, Личность в истории: Современные подходы // История и современность, 2011, № 1, с. 3-40. Гущин А., Роль личности в истории // Модели, системы, сети в экономике, технике, природе и обществе, 2013, № 3 (7), c. 233-237. Нехамкин В., Модели роли личности в истории: достижения и пределы // Социум и власть =Socium a. Power, Ч., 2018., № 2 (70), с. 24-33.

[2] Այվազյան Հ., Հաղթանակած բանակի գեներալը, Ե., «Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 2001 (առաջին հրատ.), Հաղթանակի և վերհուշի ճամփաներով, Ե., «Հայաստան» հանրագիտարանի գլխավոր խմբագրություն» 2006 (երկրորդ հրատ.), Հաղթելու արվեստը, (վավերագրական արձակ), Ե., Հեղինակ. հրատ., 2011 (երրորդ հրատ.): Гукасов И., Выдающийся полководец Армении генерал-лейтенант Грач Амаякович Андреасян, Ростов-на-Дону, 2001: Ղուկասով Ի., Հայաստանի անվանի զորահրամանատար գեներալ-լեյտենանտ Հրաչ Հմայակի Անդրեսյան, Ե., Ա. հ., 2017, 73 էջ: Դևրիկյան Տ., Երկու պատերազմների լեգենդը. Քրիստափոր Իվանյան, Ե., 2003: Հասրաթյան Ս., Գեներալ Իվանյան, Ս., 2004: Սարգսյան Դ., Նազարյան Ռ., Մասիսն այն կողմից (կենսապատում), Ե., «Ոսկան Երևանցի», 2004: Զորավարը. Հրատ. ՀՀ ՊՆ տեղակալ, ՀՀ ԵԿՄ վարչ. նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մ. Գրիգորյանի ծննդյան 50-ամյակի առթիվ, խմբ.` Հ. Հակոբյան, Ե., «Հ. Խալաթյան և որդի» տպագրատուն, 2006: Զորավարը (գիրք երկրորդ. Լեգենդար զորավար Մ. Գրիգորյանի կյանքն ու գործունեությունը: Խմբ.` Հ. Հակոբյան, Ե., «Էդիթ Պրինտ», 2013, Խաչատրյան Հ., Ղազարյան Գ., Մարգարյան Ս., Հաղթանակներն ինչպես եղել են. ազդականչը 44, Ե., ՀՀՀ, 2008: , Արզումանյան Ա., Մեր հերոսը, Ե., Ա.հ., 2006:

[3] Բաղրյան Վ., Ավո (հուշապատում), Ս., «Մաշտոց», 1993 (առաջին հրատ.), Ս., «Դիզակ պլյուս», 2007 (երկրորդ հրատ.): Քամալյան Ս., Ավոն մեր աչքերով, Ե., 1994: Հասրաթյան Ս., Գաղափարի զինվորը, Ե., «Ամարաս», 2006: Ծառուկյան Ա., Բարև, ինչպե՞ս եք, լա՞վ եք… (հուշեր Մոնթեի մասին), Ե., «Հեղին. հրատ.», 2007: Մելքոնյան Մ., ԳպրանյանՄելքոնյան Ս., Ավո. Մոնթե Մելքոնյանի կյանքը և մահը: Անգլ. թարգմ.` Ա. Թոփչյան, Ե., «Հեղին. հրատ.», 2007: Դանիելյան Ա., Բեկորը` ինչպիսին որ կար (հուշապատում), Ս.., «Ազատ Արցախ» հրատ., 2000: Սարենց Մ., Բեկոր, Ե., «Արցախականչ», 1993: Մարտիկյան Գ., Սա Հայաստան է և` վերջ: Լեոնիդ Ազգալդյան, Ե., «Նոյյան Տապան», 2012: Մարգարյան Ս., Ոգու լեգենդը(փաստագրություն)[Վլադիմիր Բալայանի մասին], Ս., «Դիզակ պլյուս», 2012 և այլն:

[4] Լույս են տեսել հարյուրավոր գրքեր ինչպես առանձին (անհատական), այնպես էլ համահավաք (տե՛ս Հարությունյան Մ., Ռազմական շինարարությունը Արցախում 1991-2006 թթ., Ե., «Կաճառ» գիտական կենտրոնի հրատ., 2024, էջ 397-402):

[5] Հարությունյան Կ., Գեներալ-մայոր Վլադիմիր Ասատուրի Հայրապետյան, Ե., Զանգակ, 2007, 295 էջ: Քեռի (Սենիկ Պողոսյան), Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը աշխարհի խաղաղության դրոշակակիր զինվոր է: Բաց նամակ Հայաստան-Սփյուռք բոլորին, Գ. 1, Ե., ՀԳՄ հրատ., 2010, 92 էջ: Բախչինյան Ֆ., Հայ զորական ուժի ժառանգորդը. Սեյրան Մուշեղի Օհանյան, խմբ. Հ. Խաչատրյան, Ե., Գասպրինտ, 2014 (1-ին հրատ.), 120 էջ, Տիգրան Մեծ, 2015 (2-րդ հրատ.), 118 էջ: Նույնի Զորավարը [ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Մուշեղի Օհանյանի մասին], խմբ.՝ Հ. Խաչատրյան,Ե., Գասպրինտ, 2016, 136 էջ:

[6] https://www.president.am/hy/serzhsargsyan/ , https://www.gov.am/am/prime-ministers/info/77/

[7] https://www.president.am/hy/serzhsargsyan/

[8] ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության ծառայության և ներքին գործերի նախարարությունների պաշտոնական կայքերում նախկին ղեկավարների (այդ թվում՝ Ս. Սարգսյանի) կենսագրությունները հեռացվել են:

[9] http://www.hhk.am/hy/executive-body/bio/40/https://www.serzhsargsyan.com/

[10] wikipedia.orghttp://am.hayazg.info

[12] Երկրորդ սերնդի բարեփոխումների ծրագրից / Ս.Ա. Սարգսյան: Ե., Ա. հ., 2008, 6 էջ, Նախընտրական ծրագիր: ՀՀ նախագահի ընտրություններ – 2008 թ. / Ս.Ա. Սարգսյան: Ե., Ա. հ., 2008, 16 էջ, Սերժ Սարգսյան. դեպի ապահով Հայաստան… [Բուկլետ]։ Նախընտրական ծրագիր / Հայաստանի հանրապետական կուսակցություն, Ե., «Սամարկ» ՍՊԸ, 2013, 30 էջ:

[13] Բանակցային առաջնագծում։ Սերժ Սարգսյանը՝ Արցախյան հակամարտության կարգավորման մասին (2008-2022) / [Նախագծի հեղինակ՝ Մ. Հարությունյան; Կազմողներ` Ք. Առաքելյան, Մ. Եսոյան; Լուսանկարիչ՝ Մ. Շահբազյան, Դ. Հակոբյան; Դիզայներ՝ Է. Պողոսյան, Սրբագրիչ՝ Ն. Հովակիմյան]., Ե., [Անտենոր], 2023. 457 էջ, На передовой линии переговоров: Серж Саргсян об урегулировании Арцахского конфликта: [Сборник выступлений, посланий, интервью третьего президента Армении Сержа Саргсяна / Пер. с нем. и ред. Е. Курдиян, А. Оганян]. Ереван, [Newmag], 2023, 450 с.

[14] Երևանի պետական համալսարան [Գիրք-ալբոմ] / առաջաբ.՝ Ս. Սարգսյան, Ա. Սիմոնյան, խմբ. խորհ.՝ Ա. Գրիգորյան, Հ. Ղուկասյան և ուրիշն: Երևանի պետական համալսարան, Ե., ԵՊՀ հրատ, 2009, 191 էջ, «Իմ Հայաստան» համահայկական փառատոն: 2016 հուլիս-սեպտեմբեր / Առաջաբան՝ Ս. Սարգսյան; ՀՀ Սփյուռքի նախարարություն, Ե., Ա. հ., 2016, 20 էջ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղերձը ՌԴ Դաշնային ժողովին (1 դեկտեմբերի, 2016 թ.): Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության վեցերորդ գումարման Ազգային ժողովին (18 մայիսի, 2017թ.) = Ежегодное послание президента Российской Федерации Владимира Путина Федеральному Собранию Российской Федерации(1 декабря, 2016 г.). Послание президента республики Армения Сержа Саргсяна Национальному собранию республики Армения VI созыва / Կազմող՝ Ա. Զաքարյան [Թարգմանիչ՝ Խ. Քարաուղլանյան], Ե., Տիգրան Մեծ, 2017, 148 էջ, ՍՈՒՐԲ Հայաստան=Armenia sacra /Կատալոգ / Առաջաբան՝ Ս. Սարգսյան, Գարեգին Բ, Հայաստանի պատմության թանգարան (12.09.2007-30.11.2007), Ե., 2007, 65 էջ և այլն:

[15] Ղազարյան Ա., Ներքաղաքական դաշտի հոգեբանական առանձնահատկությունները 2008թ. նախագահական ընտրությունների հենքին, Ե., ՌԱՀՀԿ, 2008, էջ 10-13, 18-20, 28: Տեր-Պետրոսյան Լ., Վերադարձ. ելույթներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ. Կազմող՝ Ա. Ռ. Բանուչյան, առաջաբան՝ Ա. Բ. Սարգսյան, խմբագիր՝ Ա. Է. Ավագյան, Ե.: Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի արխիվ, 2009, էջ. 13,21,24,31,36,41-43,55,64,66,78,81,84,87,92-94,102,107,109,114,119,120,122-127,131, 134,137,145,152,193-196,205,209,210,219-221,223,224,236,239,242,255-259,264,265,267,273,275-277,287-290, 292-298,300,301,305,307,308,311-313,316-319,321,322,338,353,359,360,363,364 և այլն, Մելքոնյան Մ., Սխալ գնացքը. գրառումներ հետհեղափոխական Հայաստանի մասին (1990-ականներից մինչև այսօր), «Զանգակ» հրատ., 2021, էջ 135-138, 141, 212 և այլն:

[16] Պարբերաբար հրապարակվում էին ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» (1993թ. – առ այսօր) և Արցախի Հանրապետության ՊՆ «Մարտիկ» (1993-2020 թթ.) պաշտոնաթերթերում:

[17] Սարգսյան Ս., Բանակը մեր ժողովրդի և պետության անվտանգության գրավականն է, Ե., «Ամարաս», 2002, 96 էջ:

[18] Պատեհաժամորեն հրապարակվում ու հանրահռչակվում էին տպագիր և էլեկտրոնային ԶԼՄ-ներում:

[19] Սարգսյան Ս., ելույթներ, հարցազրույցներ (ծննդյան 50-ամյակի առթիվ), կազմ.՝ Ս. Շահսուվարյան, խմբ.՝ Մ. Դավոյան, Ե., ՀՀ ՊՆ, 2004, 293 էջ:

[20] Դրանք ժամանակին հրապարակվել են ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (2016թ. հունվարի 28-ից` ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի) «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի, դրա «Աշխատանքային տետրեր» գիտակիրառական հավելվածի ռազմավարական անվտանգային-քաղաքագիտական առանձին հետազոտություններում (կոլեկտիվ մենագրություններում), միջազգային ռազմավարական ֆորումների նյութերում, մենագրական հետազոտություններում և այլն:

[21] ՀՀ պաշտպանության նախարարի և նրա տեղակալների նորմատիվ բնույթի հրամաններ (1992-2001թթ.), կազմ.՝ ՀՀ ՊՆ վարչական ապարատի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի պետ, փոխգնդապետ Փ. Մանուկյան, Ե., «Հենակետ» ՓԲԸ, 2002, 683 էջ:

[22] Հարությունյան Մ., Արցախի ինքնապաշտպանական ուժերի կազմավորումը, ԱրՊՀ «Գիտական տեղեկագիր», N 1, Ս., 2000, էջ 78-88: Նույնի Արցախյան պատերազմը և պաշտպանության բանակի մարտական ուղին. 1991-1994թթ., «Կաճառ» (ԿԳԿ-ի տարեգիրք): Գիրք 5 (59-70), 2011, Շ., «Կաճառ» գիտական կենտրոնի հրատ., 2015, 294 էջ, Նույնի Ռազմական շինարարությունը Արցախում 1991-2006թթ., Շ., «Կաճառ» գիտական կենտրոնի հրատ., 2017, 416 էջ (1-ին հրատ.), Ե., 2024, 416 էջ (վերահրատ.): Նույնի Արցախում ռազմարվեստի զարգացման արդի փուլի առանձնահատկությունները, Շ.-Ե., «Կաճառ» գիտական կենտրոնի հրատ., 2021, 352 էջ և այլն:

[23] Քոչարյան Ռ., Կյանք և ազատություն. Հայաստանի և Ղարաբաղի էքս-նախագահի ինքնակենսագրությունը, Ե.,, Հեղ. հրատ., 2019, էջ 85-86:

[24] Бабаян С., Народное движение в Нагорном Карабахе за воссоединение с Арменией (Страницы истории 1987–1991 гг.). М.: Волшебный фонарь, 2019, с. 71.

[25] Քոչարյան Ռ., Նշվ. գիրքը, էջ 86:

[26] Бабаян С., Ук. книга, с. 72.

[27] Бабаян С., Ук. книга, с. 77.

[28] Հայոց պատմություն, հ. 4, գիրք II: նորագույն ժամանակաշրջան (1945-1991թթ.), խմբ. խորհուրդ՝ Վ. Բարխուդարյան և ուրիշ., խմբագրակազմ՝ Հ. Հարությունյան և ուրիշ., էջ 205:

[29] Бабаян С., Ук. книга, с. 100-101.

168.am

← Վերադառնալ ցուցակին