Նախագահ

Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել համաշխարհային օլիմպիադայի ոսկե մեդալակիր Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությունը

24.04.2024

 Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Հայաստանի եռակի չեմպիոն, համաշխարհային օլիմպիադայի ոսկե մեդալակիր Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությունը։ Հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։

Ներկա են եղել նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը, գրոսմայստեր Լևոն Արոնյանը, Կարեն Ասրյանի ընտանիքի անդամները, Հայաստանի շախմատի հավաքականի անդամները:
Մրցաշարի առաջին խաղափուլը կմեկնարկի ապրիլի 24-ին՝ ժամը 15:00-ին:

← Վերադառնալ ցուցակին