Նախագահ

«Շատ մեծ վտանգներ կան». Սերժ Սարգսյանը՝ Տավուշի սահմանազատման մասին

23.04.2024

 Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վտանգներ է տեսնում Տավուշի սահմանազատման գործընթացում։

«Շատ մեծ վտանգներ կան», - «Ազատության» հարցին ի պատասխան՝ ասաց նա։

«Հարցրեք այդ գաղափարի հեղինակին, ինչը, իմ կարծիքով, կոպիտ սխալ է։ Այո, շատ վտանգավոր է։ Ընդհանրապես կա սովորական ընթացակարգ, որ քաղաքակիրթ կողմերը կիրառում են», - ասաց նա։

Նախկին նախագահը քչախոս էր, լրագրողներին հորդորեց իր նախկին հարցազրույցները դիտել, ՀՀԿ ԳՄ-ի հայտարարությունը այս գործընթացի վերաբերյալ։

Նրա ղեկավարած Հանրապետական կուսակցությունը Տավուշի և Ղազախի հատվածում իրականացվող սահմանազատման գործընթացը որակել է «միակողմանի զիջում» և «կապիտուլյանտական քայլ»։

Իշխանությունները հայտարարում են, որ սրանով անվտանգային ռիսկերն են նվազում։

Սերժ Սարգսյանը մասնակցում է Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ ջահերով երթին։

azatutyun.am

← Վերադառնալ ցուցակին